Սյունիքը պատահական չէ ընտրված
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքը պատահական չէ ընտրված


Սյունիքը պատահական չէ ընտրված

 

Հեղինակ.

 

Սյունիքը  պատահական   չէ  ընտրված

Սյունիքի ներդրումային համաժողովի այսօրվա հանդիպումը տաբերվեց նախորդից հարցերի բազմակողմանի քննարկմամբ։ Որին ներկա էին մի խումբ դեսպաններ՝ Ուկրաինիայի, Ղազախստանի, Բուլղարիայի, շվեյցարիայի, Լիտվայի,Լեհաստանի, Հայաստանում ԵԱՀԿ . բացի այդ ներկա էին նաև Եվրասիական զարգացման բանկի տնօրենը և Հունաստանի դեսպանատան առաջին քարտուղարը , մարզի 6 համայքների քաղաքապետերը։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նախ խոսեց տարածաշրաջանների փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հեռանկարների մասին։
«Պետք է նաև լուծել ֆինանսական գործընկերների ընտրության խնդիրը,-ավելացրեց Վահե Հակոբյանը ։ Նման լայնածավալ ծրագրերի իրագործաման ընթացքում խիստ կարևոր են հիմնադրամների առկայությունը։ Բավականին մեծ ներդրումներ են պահանջվում։ Ոչ միայն ֆինանսական, այլև ՝մասնագիտական խորհրդատվության»։
Մարզպետը առաջիկա ծրագրերից առանձնացրեց օդանավակայանի վերագործարկումը և հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը։ «Առաջին փուլը Արարատաի և Արագածոտնի մարզում սկսվել են։Մենք ևս պետք է ունենանք առաջին կարգի ճանապարհ»,-ընգծեց մարզպետը։
Այնուհետև մարզի քաղաքապետերը ներկայացրին համայնքների ձեռքբերումները և հետագա զարգացման ակնկալիքները ։ Պատմամշակութային վայրերով հարուստ Գորիսը նպատակ ունի էլ ավելի զարգացնել զբոսաշրթյունը։ Իսկ Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը կարևոր ձեռքբերում համարեց ԶՊՄԿ ՓԲԸ-ի գործունեությունը,որը քաղաքի զարկերակն է ։
Վարդան Գևորգայնի խոսքով Քաջարանում թեկուզ սակավաթիվ, բայց կան տեսարժան վայրեր ,բացի այդ առկա են կենդանական եզակի տեսակներ։ Մեղրիում առկա է կանանց զբաղվածության խնդիրը։ Գրեթե բոլոր համայնքների ղեկավարները ընդգծեցին, որ տուրիզմը կխթանի նաև տնտեսության զարգացումը։ Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը խոսեց բիզնես -միջավայրի ստեծման ուղիների մասին՝ այն է ծրագրերի օգնությամբ արտաքին ներդրողների ուշադրությունը գրավել։ Ինչ վերաբերում է 14-15թթ-ին օդանավակայանի վերագործարկամանը՝ հյուրերին ավելի հստակ ներկայացնելու համար պաստառի վրա ցուցադրվեց օդանավակայանի գծապատկերը ու վերջնական տարբերկաը։ Մարզպետի խոսքով ձեռք կբերվեն օգտագործված, բայց սարքին ինքնաթիռներ, հաշվարկներ են կատարվել ,թե բնակիչը միջինը ինչպիսի գնի դեպքում կկարողանա օգտվել։ Այս դեպքում արդեն սուբսիդավորման խնդիր է առաջանում։
Քննարկումը շարունակվեց երկկողմանի հարցերով ու առաջարկություններով։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!