Իր ձևաչափով եզակի Սյունիքի ներդրումային եռօրյա համաժողովը մեկնարկել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իր ձևաչափով եզակի Սյունիքի ներդրումային եռօրյա համաժողովը մեկնարկել է


Իր ձևաչափով եզակի Սյունիքի ներդրումային եռօրյա համաժողովը մեկնարկել է

 

Հեղինակ.

 



Իր   ձևաչափով  եզակի Սյունիքի  ներդրումային  եռօրյա  համաժողովը   մեկնարկել է


Տարածքային կառավարման համակարգի պատմության մեջ իր ձևաչափով եզակի Սյունիքի ներդրումային եռօրյա համաժողովը երեկ մեկնարկեց։ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մարզպետարանի կողմից կազմակերպված հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ,տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը , Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինը , կառավարության գերատեսչական այլ մարմիններ ու մի խումբ դեսպաններ։ « Մեծ նվաճում է այսօր այս ներկայացուցչական կազմով հավաքվելը , կառավարության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ դեսպանին և բոլոր նրանց,ովքեր աջակցում և սատարում են այս հետաքրքիր գաղափարին »,- իր ելույթը այսպես սկսեց Արմեն Գևորգյանը։
Սյունիքը ունենալով լավ հնարավորություններ` կարող է խթանել տուրիզմի զարգացումը, իսկ դրա համար հատկապես Կապանում բարեկարգ հյուրանոցներ են պետք ,իսկ ամենակարևորը ավանդույթներ ունեցած օդանավակայանը պետք է վերագործարկվի։
Սյունիքի ներդրումային ծրագրերին աջակցում են ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակը, իսկ գործընկերներն են « Վորլդ Վիժնը » , « շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը , « Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ և մարզի քաղաքային իշխանությունները։ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոսելով եռօրյա համաժողովի մասին ՝ ընգծեց, որ քննարկումների ընթացքում կներակայացվեն մարզի համեմատական առավելությունները, հնարավորթյունները, ։
Եռօրյա քննարկումները ընդգրկում են մարզի տարբեր ոլորտներ ու ճյուղեր՝ գյուղանտեսություն, անասնապահույթուն, մթերքների արտադրություն, մթերում, զբոսաշրջություն։ Մի խոսքով հյուրերին պատկերավոր ու մանրակրկիտ ներկայացվեց մարզի զարգացման մոդելը։ ԵԱՀԿ Երևանայան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հակիրճ ներկայացրեց այն ծրագրերը,որոնք իրենց աջակցությամբ իրականցվել և դեռ իրականացվում են մարզում։
Անդրեյ Սորոկին « ԵԱՀԿ-ն հանձն է առել օգնել Հայ-ի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսական զարգացման հնարավորթյունները Սյունիքի մարզում և նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը»։
Իսկ թե ինչ մակարդակի վրա են գտնվում աղքատությունը, համայնքների բնակեցվածությունը, զբաղվածությունը մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետը ամփոփ ներկայացրեց համեմատական թվերով։
Անգլիայից հրավիրված ԵԱՀԿ փորձագետ Ֆելիքս Կումի – Ամպոֆոն ներկաներին մասնագիտորեն ներկայացրեց տնտեսական զարգացման մոդելավորումը որպես ներդրումների խթանման գործիք։ Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձագետի ելույթը հետքրքրական համարեց ու վերջում հավելեց." Եթե այս ծրագրերի 50 տոկոսը իրականություն դառնա,բոլորիդ կտանեմ մայրաքաղաք աշխատելու"։
Համաժողովի ընթացքւոմ հնչեցին նաև հարցեր ու առաջարկություններ ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!