Սյունիքի ներդրումային համաժողով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքի ներդրումային համաժողով


Սյունիքի ներդրումային համաժողով

 

Հեղինակ.

 

Սյունիքի ներդրումային համաժողով

1990-ից 2011 թվականներին կերային մշակաբույսերը բավականին մեծ անկում են ունեցել տարիների ընթացքում:Մասնագետների խոսքերով առանց նորմալ կերարտադրության հնարավոր չէ անասնապահության լուրջ զարգացումը:Նրանց խոսքերով Սյունիքի մարզում բավականին մեծ խոտատարացքները օգտագորցվում են ոչ այնքան արդյունավետ.խոսքը վերաբերում է մասնավորապես Սիսյանի տարածաշրջանին:Առաջարկվեց ներկրել անհրաժեշտ սերմեր,տեխնոլոգիաներ,որը կապահովի անհամեմատ մեծ եկամուտներ,առանց խոշոր ներդրումների:
Առանց հյութալի կերերի բացառվում է կաթնատվության բարելավումը:Մասնավորապես ընդգծվեց սիլոսի օգտագործումը:

Նիստում ներկայացված բոլոր բիզնես ծրագրերը մոդելային են:Որ սիլոսի օգտագործումը արդյունավետ է,բոլորն են համաձայն,սակայն սիլոսի մշակման դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ:Խոսքը վերաբերում է հատկապես տեխնիկայի բացակայությանը:

Այնուհետև ներկայացվեց մի ծրագիր,որը առնչվում է Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը:Այսինքն,պետք է ստեղծվեն գյուղտեխնիկայի նորոգման և սպասարկման կենտրոններ:Տվյալ ծրագիրը իրականացնելու դեպքում այն կնպաստի մարզի տնտեսության զարգացմանը:Ծրագրի նպատակն է գյուղտեխնիկայի բացակայության պայմաններում գտնել լուծումը ֆինանսական կառույցների և համայնքների ներդրյանլների միավորման շնորհիվ:


Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!