"Վամաքս" ՍՊԸ-ն հյուրընկալել է լատվիացի գործընկերներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Վամաքս" ՍՊԸ-ն հյուրընկալել է լատվիացի գործընկերներին


"Վամաքս" ՍՊԸ-ն հյուրընկալել է լատվիացի գործընկերներին

 

Հեղինակ.

 

"Վամաքս" ՍՊԸ-ն հյուրընկալել է լատվիացի գործընկերներին


Կապանի «Վամաքս» ՍՊԸ-n հյուրընկալել էր Ռիգայից ժամանած հյուրերին։ Լատվիացի գործընկերների նպատակն էր ծանոթանալ ֆերմայի պայմաններին, իրականացնել փորձի փոխանակում։ Կասպար Պուտրալիսը Լատվիայի կաթի մթերման խոշոր ֆերմաներից մեկի սեփականատերն է։
Շաբաթներ առաջ ընկերություն Գերմանիայից ներկրած հոլշտեյն ցեղատեսակի կովերի ընտրությանը մասնակցել էր նաև Կասպար Պուտրալիսը։ Նրա խոսքով իր ֆերմայի գործունեությունը սկսել է 18 կովով և վերջին 12 տարների ընթացքում ամեն օր աշխատել է իր տնտեսությունը Լատվիայում լավագույններից մեկը դարձնելու համար։ Իր փորձով կօգնի այստեղ ևս լավ արդյունքի հասնելու։

Փորձի փոխանակումը, ըստ ընկերության տնօրեն Աշոտ Մեժլումյանի հնարավորություն կտա ունենալ ավելի շատ կաթ, պահեստավորման համար՝ նորմալ, կայուն պայմաններ։
Քանի որ ընկերությունը հատիկային կերի պահեստավորման խնդիր ուներ, ուստի անհրաժեշտություն է առաջացել կերերի պատրաստման արտադրամաս ստեղծել, որին և օժանդակում է «Գրուբեր» ավստրիական ընկերության ներկայացուցիչ Գիրտ Վեյունսը։

Արտադրամասի գործարկման համար իրականցվող աշխատաքներն արդեն սկսվել են։ Շենքային պայմանները կան մնում է սարքավորումների հարցը։ Գիրտ Վեյունսի խոսքով ըստ մատակարարման պայմանագրի սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի մինչև հունվարի վերջ։

Ըստ ներկայացուցչի աշխատանքները կավարտվեն 2014թ. հունիսին։ Արտադրամասը միաժամանակ կօգտագործվի որպես չորանոց և պահեստ։ Հնարավոր կլինի 2500տ. հատիկային կեր պահեստավորել և էկոլոգիապես մաքուր կաթնամթերք ստանալ։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!