Գազի ներտնային սպասարկման աշխատակիցները կրճատվել են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գազի ներտնային սպասարկման աշխատակիցները կրճատվել են


Գազի ներտնային սպասարկման աշխատակիցները կրճատվել են

 

Հեղինակ.

 

Գազի  ներտնային սպասարկման  աշխատակիցները  կրճատվել  են




«Ծխնելուզագործական մասնագիտացված սերվիզ» ՍՊԸ «Կապան» և «Քաջարան « տեղամասերի ճարտարագետ Ռուբեն Նազարեթյանը այս տարվա ջեռուցման սեզոնին առավել ծանրաբեռնված է աշխատում։ Պատճառը կրճատումներն են, որի արդյունքում էլ ծխաօդատար ուղիների ստուգաման և մաքրման պլանային աշխատանքները ամառվանից որոշ ժամանակով դադարեցվել են։
Սակայն սա չի նշանակում ,թե ջեռուցման սեզոնին ծխաօդատար ուղիները չեն ստուգվում ու չեն մաքրվում։ « Բնակիչների կողմից կանչ-խախտումներին արձագանքում ենք ու մեր գործը կատարում», ասում է Ռուբեն Նազարեթյանը։ Միայն հոկտեմբերին դրանց թիվը 25- ի է հասել։ Դիմում են և Կապանից և, Քաջարանից
Մեծ մասամբ կանչեր լինում են շահումյան փողոցիցի։ 3-րդ օդատարը բացակայում է շատ շենքերում, խորհրդային տարիներից այդպես են կառուցվել,այս դեպքում աշխատակիցները մարդկանց անվտանգությունը ապահովելու ճանապարհներ են հուշում
Թումանյան 1 շենքի բնակիչ Արամայիս Միքայելյանը օդատարի քարշի մասին մինչ բնակարանի նորոգումն էր մտածել, տասնյակից ավելի պարկ միայն պատերազմական տարիներից մնացած մուր ու սև նստվածք է դուս հանել։
Գարեգին Նժդեհի համար 16 շենքի բնակարաններից մեկում գազօջախի մոտ գտնվող օդատարի վրա ամրացված սարքը չէր աշխատում, Ռուբեն Նազարեթյանը տանտիրուհուն խորհուրդ տվեց այն չտեղադրել մինչև չնորոգվի, այլապես գազի արտահոսքի դեպքում կարող է օդատարի համար խոչընդոտ լինել
«Ի տարբերություն Կապանի,Քաջարանում շենքերի ծխաօդատար ուղիները վատթար վիճակում են գտնվում», ասում է Ռուբեն Նազարեթյանը։ Ժամանակին չեն մաքրվել քարշն էլ լավ չի կատարվում։ Այսօր դրանք ուշադրության կենտրոնում են ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!