Մարզում դաբաղի, բրյուցելյոզի, սիբիրախտի դեմ իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների հերթական պատվաստումները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մարզում դաբաղի, բրյուցելյոզի, սիբիրախտի դեմ իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների հերթական պատվաստումները


Մարզում դաբաղի, բրյուցելյոզի, սիբիրախտի դեմ իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների հերթական պատվաստումները

 

Հեղինակ.

 

Մարզում դաբաղի, բրյուցելյոզի, սիբիրախտի դեմ իրականացվում են խոշոր եղջերավոր անասունների հերթական պատվաստումները


Տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը ԳՆ Սննդի անվտանգության սանիտարիայի և անասնաբուժության ՊՈԱԿ-ը իրականացնում է անասունների պատվաստում։ Եղանակային շրջանը պատահական չէ ընտրված։ Այն հարմարեցված է ինչպես եղանակային, այնպես էլ, ժամանակային պայմաններին։ Պատվաստման համար անհրաժեշտ են ոչ շատ տաք, ոչ էլ ցուրտ պայմաններ, նշում է Կապանի տարածաշրջանի գլխավոր անասնաբույժ-համաճարակաբան Անդրանիկ Գրիգորյանը։

Կան հիվանդություններ, որոնց դեմ պետք է պատվաստում իրականացնել վեց ամիսը մեկ։ Սեպտեմբերից սկսվել է խոշոր եղջերավոր անասունների աշնանային պատվաստման փուլը։ Դեկտեմբերին աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն։

Գլխավոր անասնաբույժի խոսքով ստացել են համապատասխան պատվաստանյութեր, որը բաժանվել է համայնքի անասնաբույժներին։ Վերջիններս արդեն հերթականությամբ կատարում են աշնանային համապատասխան պատվաստումները։

Հիշեցնենք, որ գարնաը իրականացվել է խոզերի կլասիկ ժանտախտի և մանր եղջերավոր անասունների սիբիրախտի դեմ պատվաստում, բրուցելյոզի ստուգում։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031