Սյունիքում բնակչությունը կրճատվել է մոտ 12 հազարով
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքում բնակչությունը կրճատվել է մոտ 12 հազարով


Սյունիքում բնակչությունը կրճատվել է մոտ 12 հազարով

 

Հեղինակ.

 

Սյունիքում բնակչությունը կրճատվել է մոտ 12 հազարով


Ազգային վիճակագրական ծառայությունը 2013թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ հրապարակել է Հայաստանի, ինչպես նաև մարզերի ու համայնքների մշտական բնակչության թիվը։ Տվյալները կազմվել է 2011 թ-ին անցկացված մարդահամարի հիման վրա։ Ըստ դրա Հայաստանում բնակչության թիվը կազմում է 3.017.000 մարդ, անցած տարվա հոկտեմբերի 1-ի 3.282.000-ի փոխարեն։

Հրապարակված ցուցանիշները ցույց են տալիս, որ գյուղական համայնքների համեմատ քաղաքային համայնքներում բնակչության թիվը ավելի շատ է նվազել ։ Սյունիքի մարզային գործակալության պետի խոսքով Սյունիքը համարավում է ամենաքաղաքաբնակ մարզը, որի մշտական բնակչության թիվը կազմում է 141.200 մարդ, իսկ 2012-ին եղել է 153.000։ Նշենք, որ մարդահամար անցկացվում է 10 տարին մեկ։

Ըստ ՄԱԿ- ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության թիվը կազմում է 7 տոկոսից ավելի,ապա համարվում է ծերացած։ Այդ ցուցանիշը 2012թ տարեսկզբի դրության ՀՀ կազմել է 9.7 տասնորդական տոկոս։ Ստացվում է, որ Հայաստանը դասվում է ծերացող պետությունների շարքին։ Դա բացատրվում է նրանով, որ սերունդ թողնող բնակչությունը շատ հաճախ լքում է հանրապետության սահմանները։

Իսկ բնակչության բաշխվածությունը ըստ սեռատարիքային խմբերի պարզ կլինի տարեվերջին՝ մարդահամարի արդյունքները հրապարակելուց հետո։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!