Մկներից պրծում չկա
Subscribe by RSS or Email


Մկներից պրծում չկա

 

Հեղինակ.

 

Մկներից պրծում չկա
Կարկուտն ու երաշտը գյուղացու աչքի փուշն են ։Իսկ կրծողների մասին խոսելը ավելորդ է ։Սրանց դեմ գյուղացին արդեն հոգնել է պայքարելուց։ Անկառավարելի այս կենդանիները գյուղացու ամբողջ աշխատանքը ջուրն են գցում։ Գարունն ու աշունը կրծողների ակտիվացան ժամանակահատվածն են ու այս շրջանում նրանց հաղից գալ ամենդժվար գործն է։ Մկնանման կրծողները արդեն մտել են իրենց տարերքի մեջ ու սկսել են դաշտերում հաղթարշավը։
Ամեն տարի կառավարությունը անհատույց գյուղացիական տնտեսություններին կրծողների դեմ պայքարելու համար դեղանյութ է տրամադրում։Ցինկի ֆոսֆիդը արդեն մարզում է և բոլոր այն համայնքները ,որտեղ կրծողների վտանգն առկա է կբաշխվեն և կանխարգելիչ միջոցառումները կձեռնարկվեն։Այս տարի 911 կլիոգրամ ցինկի ֆոսֆիդ է ներկրվել մարզ։
Բարձրադիր գոտիներում ՝ Սիսանի և Գորիսի տարածաշրջանում վարակվածության աստիճանը սովորաբար ավելի մեծ է լինում ։Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի խոսքերով ոչ մի համայնք դուրս չի մնացել ուսումնասիրությունից և ձգտել են ժամանակին դեղանյութը մարզ հասցնել պայքարը կազմակերպելու համար։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!