Մարզում 62 դեպքով աճել է հրդեհների թիվը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարզում 62 դեպքով աճել է հրդեհների թիվը


Մարզում 62 դեպքով աճել է հրդեհների թիվը

 

Հեղինակ.

 

Մարզում 62 դեպքով աճել  է հրդեհների թիվը
Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը ամփոփել է անցած 9 ամիսները ։Արդյունքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարզում 62 դեպքով աճել է հրդեհների թիվը 80-ից դառնալով 142 ։Սա ըստ տեսչության գլխավոր մասնագետի բավականին մեծ տարբերությունն է։
142 հրդեհի դեպքով նյութկան վնասի չափը կազմել է 48 միլիոն դրամ։
32 դեպքերում կիրառվել են վարչական տուգանքներ ընդհանուր 1 միլիոն 80 հազար դրամի չափով։ Իսկ 7 խոշոր հրդեհների մեջ գերակշռում են բնակարանային հրդեհների դեպքեր ։Այստեց նույնպես վնասի չափը մեծ թվերի հասնում,քանի որ կրակի ճարակ է դարձել տան գույքը։Եղել են նաև ավտոմեքենաների հրդեհների դեպքեր։
Հրդեհն առանց պատճառի չի առաջանում։Ուսումնասիրելով յուրաքանչյուր դեպք և պարզելով հանգամանքներ տեսչության աշխատակիցները համոզվում են , գրեթե բոլոր դեպքերում մարդկային գործոնն առկա է ։Այս տարվա հրդեհների գերակշռող մասը խոտածածկ տարածքներում էին արձանագրվել ։ Սեպտեմբեր հոկտեմբեր ամիսները հրդեհների թվով գերազանցել են հուլիս -օգոստոս-ին։
Տարեկան մեկ անգամ արտադրական վտանգավոր օբյեկտները պետք անցնեն փորձաքննություն և համապատասխան դրական եզրակացությունը ստանալուց հետո միայն շահագործվեն։ Բացի դրանից տեսչությունը այս օրերին ստուգումներ է իրականաացնում տնտեսվարող սուբյեկտներում, որտեղ պետք է պարտադիր տեղադրված լինեն հրդեհների ահազանգման ինքնաշխատ համակարգեր։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!