Թմրամիջոցները և ալկոհոլը չարաշահողները տարեցտարի ավելանում են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Թմրամիջոցները և ալկոհոլը չարաշահողները տարեցտարի ավելանում են


Թմրամիջոցները և ալկոհոլը չարաշահողները տարեցտարի ավելանում են

 

Հեղինակ.

 

Թմրամիջոցները   և  ալկոհոլը չարաշահողները  տարեցտարի  ավելանում են



35-ամյա Նառա Սարգսյանը արդեն 7 տարի է ապրում և ստացիոնար բուժում է ստանում Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի կանանց բաժնում ։ Մեր նկարահանող խմբին տեսնելուն պես մոտեցավ ու ցանկացավ արտահայտել իր միակ երազանքը.«Ուզում եմ ամուսնանալ։ Պետք է ինչ-որ մեկը գա, ասի,որ տեր եմ Նառային,որ այստեղից ինձ դուրս գրեն»։
Նառայի ընկերուհիների մեջ կան նաև բազմազավակ մայրեր, ովքեր 10 տարուց ավելի է շենքի պատերից դուրս չեն եկել և տեսակցողներ էլ չունեն ։ Կան նաև մի քանի օրվա հյուրեր, ովքեր արդեն սիրած զբաղմունք են գտել։ « Գուլպա եմ գործում,բռնիչ, քույրերին ու ընկերուհիներիս եմ բաժանել,մեզ այստեղ շատ լավ են վերաբերվում», ասում է Անահիտ Ավագյանը ։
18-25 տարեկան կանանց շրջանում առավել տարածվածը հիստերիան է, իսկ տղամարդկանց շրջանում՝ շիզոֆրենիան։ 48 հոգի այս պահին մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում հիվանդանոցային պայմաններում բուժում են ստանում ,որից 26 կանայք են։
Նախորդ տարվա համեմատ թիվը գրեթե անփոփոխ է։ Իսկ ահա թմրամիջոցները և ալկոհոլը չարաշահողներն են շատացել, նախորդ տարվա 338-ի փոխարեն 364 հոգի են նրանք։ Արարատ Վարդանյանը վիճակը անմխիթար գնահատեց՝ բացատրելով,որ մարզի բոլոր տարածքներում բժիշկ-մասնագետով ապահովելը այսօր հիմնախնդիր է ։ Բժիշկ-հոգեբույժներ կան միայն Կապանում, իսկ բժիշկ-թմրաբան մարզում ընդհանրապես չկա։
Նյարդահոգեբուժական դիսպանսերում մարզի բոլոր քաղաքներից ընդհանուր առմամբ 2587 հիվանդ կա հաշվառված,որից 223-ը հոգեկան խնդիրներ ունեն ,իսկ 364-ը թմրամիջոցերի և ոլկոհոլի ։Արարատ Վարդանյանի խոսքով աշխատանքի բացակայությունն է նաև պատճառը մարդկանց հոգական անհավսարակշռության։ «Զբաղվածությունը եզակի դրական ազդեցություն ունի ,-ասում է ։ Ինչ վերաբերում է հիվանդներին կերակրելուն , օրական 4 անգամյա սնունդը կառավարության հոգածության արդյունք չէ,այլ « Արդա» Բարեգործական հիմնադրամի»։
Արարատ Վարդանյանի խոսքով իրենք աշխատում են նաև մինչև 14 տարեկան երեխաների հետ ,բայց ստացիոնար բուժումը նրանք ստանում են մայրաքաղաքում։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!