Զորակոչը մեր հանրապետությունում եղանակային փոփոխություններ է կրում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Զորակոչը մեր հանրապետությունում եղանակային փոփոխություններ է կրում


Զորակոչը մեր հանրապետությունում եղանակային փոփոխություններ է կրում

 

Հեղինակ.

 

Զորակոչը մեր հանրապետությունում եղանակային փոփոխություններ է կրում



ՀՀ նախագահի 2013թ. նոյեմբերի 6-ի հրամանագրով որոշվել է 2013 թվականի դեկտեմբեր - 2014 թվականի հունվար ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր ժամկետային և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Այսինքն 2014 թվականից լինելու է ձմեռային և ամառային զորակոչ։ Սա պայմանավորված է նրանով, որ դպրոցներում կրթությունը դարձել է 12 ամյա։
Կապանի զինկոմիսարիատից տեղեկացանք, որ բուժզննման աշխատանքները ինչպես միշտ սկսել են հոկտեմբերից։ Արդեն 90 տոկոսով ավարտել են աշխատանքները։

Գրեթե բոլոր ծնողներին է մտահոգում այն հարցը, թե զորակոչի հետաձգման դեպքում ինչպես պետք է կազմակերպվի իրենց ծառայող որդիների զորացրումը։ Տեղեկացնենք, որ այս հարցը ևս լուծված է։
Ըստ հրամանագրի 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Զինկոմը տեղեկացրեց նաև, որ 2014 թվականից պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը կբարձրանան։ Պատրաստում են նաև պայմանագրային սերժանտներ, ում աշխատավարձը կհասցվի մոտ 200 հազար դրամի։ Նրանք 3 ամսյա վերապատրաստումից հետո համապատասխան զորամասերում կանցնեն ծառայության։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!