Գործազուրկ և նպաստազուրկ կապանցի գործազուրկների կարծիքը կառավարության որոշման մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գործազուրկ և նպաստազուրկ կապանցի գործազուրկների կարծիքը կառավարության որոշման մասին


Գործազուրկ և նպաստազուրկ կապանցի գործազուրկների կարծիքը կառավարության որոշման մասին

 

Հեղինակ.

 

Գործազուրկ և նպաստազուրկ կապանցի գործազուրկների կարծիքը կառավարության որոշման մասին
Կառավարության կայացրած ամեն մի որոշում բուռն քննարկման է արժանանում։Ի տարբերություն մայրաքաղաքի ,որտեղ մարդիկ նստացույցեր կամ բողոքի ակցիաներ են անցկացնում, մարզերի բնակիչները դրանք լսում, իրար մեջ վերլուծում են ու դրանով սահմանափակվում ։Հերթական լուրը, որ խոսակցությունների առիթ է դարձել Կապանում գործազուրկության նպաստների վերացման կառավարության նոր նախագիծն է ,որը օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց ազգային ժողովը։
Գործազուրկ քաղաքացիները ստացվում է 2014 թվականի հունվարի մեկից կդառնան նաև նպաստազուրկ։ Սոցիալապես ծայրահեղ վատ վիճակում գտնվող շատ քաղաքացիների համար ամսական այդ 18 հազար դրամ գոնե օրվա հացի փող էր դառնում, ասում են հարցման մասնակցած կապանցիները
Զբաղվածության մասին օրենքի նախագիծը, ըստ որի հասարակության գործազուրկ հատվածը կզրկվի 18 հազար դրամ նպաստից միմիայն վատ գնահատակաների է արժանացել։ Գործազրկության նպաստից զրկելուն զուգահեռ, օրեցօր թանկացումներ են նկատվում։
Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին օրենքին փոխարինելու է գալիս "Զբաղվածության մասին" նոր օրենքը, համաձայն որի` երկրում հաշվառված գործազուրկներին պետությունն այլեւս նպաստ չի տրամադրելու գործազրկության նպաստ հսակացությունն էլ 2014 թվականի հունվարի մեկից կվերնա:
Կապանի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի խոսքերով, պետությունը փոխարնող ծրագրեր կիրականացի։Դրանք դեռ հայտնի չէ թե ինչպիսի ծրագրեր կլինեն դրանք։
Գործազուրկներին աշխատանքով ապահովելու փոխարեն գործազրկության նպաստից զրկելը չարիքի փոքրագույնն է , որն է լինելու կառավարության հաջորդ քայլ միմյանց հարցնում են կապանցիներըն ու սպասում հերթական անակնկալին։
ՆՄ










Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!