Ուսուցիչների աշխատավարձի իջեցման լուրերը ոչ պաշտոնական են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ուսուցիչների աշխատավարձի իջեցման լուրերը ոչ պաշտոնական են


Ուսուցիչների աշխատավարձի իջեցման լուրերը ոչ պաշտոնական են

 

Հեղինակ.

 



Ուսուցիչների  աշխատավարձի  իջեցման լուրերը ոչ պաշտոնական  են
Վերջին օրերին լուրեր են պտտվում,թե ուսուցիչների աշխատավարձերը կարող են նվազել, ապա 14 թ-ին կրկին ավելանալ։ Այս ոչ պաշտոնական տեղեկությունը հանրապետության որոշ դպրոցներում ,ըստ մեզ հասած տեղեկությունների, անհանգստության և դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Եվ որ մանկավարժները մտադիր են բողոքել։ Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետից փորձեցինք ճշտել՝ ինչպիսին է պատկերը մեր մարզում կամ արդյո՞ք տեղին են անհանգստանում մանկավարժները։ Այն որ նրանց աշխատավարձերը կբարձրացվեն 14 թին վարչության պետը հաստատեց։

Նաիրա Ավանեսյանի խոսքով ուսուցիչների մի մասը թերծանրաբեռնված է։ Մարզի մոտ 14 դպրոցներում աշակերտների թիվը չի անցնում 10-ից,իսկ 20-ից ավելի ուսումնական հաստատություններում ՝ 40-ից,սրանից էլ ծնվում են ֆինանսական լուրջ խնդիրները։ Իսկ աշակերտների թվով համեմատաբար հագեցած դպրոցներում դրույքաչափն է հիմնախնդիր։

Այն որ ժամաքանակից է նաև կախված ,թե ինչքան աշխատավարձ կստանաս, ուսուցիչները լավ գիտեն։ Նախկին համատեղելիության սկզբունքը այսօր այլևս չի գործում ։ Եվ որոշ մասնագետներ սրանից տուժում են։

Կապանի համար 9 ավագ դպրոցում ևս մեզ փորձեցին վստահեցնել,որ ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով՝ աշխատավարձի կրճատման մասին որևէ պաշտոնական հրահանգ ու գրություն չի ստացվել։ Դեռ մի բան էլ ավելին՝ լսել են, որ 2014 թ. 20 տոկոսով կավելանա։ Տնօրեն Գագիկ Հովհաննիսյանի խոսքով ուսուցիչների մեծ մասի դրույքաչափը ապահովված է։

Այն որ լեզուներ և մաթեմատիկա պարապող ուսուցիչներն են միայն գրավոր ստուգելու համար վարձատրվում , ոչ բոլոր մանկավարժներին է դուր գալիս։
Մի կողմից էլ մանկավարժները հիմա նաև դժգոհում են dasaran.am կայքից։ Սա ևս լրացուցիչ ժամանակ է պահանջում։
Իսկ բավարար է արդյո՞ք վարձատրվում մանկավարժը կատարած աշխատանքի դիմաց։
Մնում է հուսալ ,որ ամնե ինչ կլուծվի ուսուցիչների օգտին։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!