Նոյեմբերի 5-ին արդեն 21 տարի է նշվում է հետախույզների տոնը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Նոյեմբերի 5-ին արդեն 21 տարի է նշվում է հետախույզների տոնը


Նոյեմբերի 5-ին արդեն 21 տարի է նշվում է հետախույզների տոնը

 

Հեղինակ.

 

Նոյեմբերի 5-ին արդեն 21 տարի է նշվում է հետախույզների տոնը

Արցախյան պատերազմում իրենց ուրույն դերն են ունեցել հետախույզները։Այսօր նրանց համար յուրահատուկ օր է։ Նոյեմբերի 5-ին արդեն 21 տարի է նշվում է հետախույզների տոնը։ Այսօր,ինչպես ամեն տարի, կապանցի հետախույզները միասին այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մարտի դաշտում կորցրած ընկերներին։ 1992թ. Կապանում հոտախուզական ջոկատը ստեղծվեց կամավորական սկզբունքով։ «Բոլորս էլ հասկանում էինք ինչի համար ենք հավաքվել»-ասում է Ֆրունզիկ Զաքարյանը։
Մարտի դաշտում ոչ ոք չի կարող ասել, թե թշնամին ինչ գործողություններ է ծավալելու,սակայն մոր տղաները միշտ կարողացել են արժանի հակահարված տալ հակառակորդին։ Հետախույզների կարծիքով իրենց գործը ոչ մասնագիտությունը կարելի է համարել ոչ էլ աշխատանք։Հետախույզ լինելու համար պետք է գրագետ կռվել իմանալ։ Արթուր Գևորգյանի խոսքերով, 1992թ. հուլիս-օգոստոսից սկսեց կազմավորվել հետախուզական ջոկատը և հետագայում ստեղծվեց հիմնական կորիզը։ 1994-ին,զինադադարից հետո թողեցին ծառայությունը և նրանց փոխարինեցին նոր զինվորներ։
Հետախույզները այցելեցին նաև Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան, որտեղ կան զոհված ազատամարտիկների մասին պատմող նյութեր, ինչպես նաև պատերազմի մասնակիցների խմբակային լուսանկարներ։ Խորեն Հարությունյանի խոսքերով, յուրաքանչյուր տարի հիշվում է այս նշանակալի օրը։
Այսօր մենք կարող ենք հպարտանալ, որ ունենք կայացած հետախուզական ստորաբաժանումներ։ Մեր զինվորները մշտապես պատրաստ են պատվով կատարելու իրենց գործը թե՜ խաղաղության, և թե՜ պատերազմի ժամանակ, վստահեցնում են ազատամարտիկները։


Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031