Իրական են արդյո՞ք կրճատումները.տագնապահար քաղաքացիները զանգահարում են Սոսի հեռուստատեսություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Իրական են արդյո՞ք կրճատումները.տագնապահար քաղաքացիները զանգահարում են Սոսի հեռուստատեսություն


Իրական են արդյո՞ք կրճատումները.տագնապահար քաղաքացիները զանգահարում են Սոսի հեռուստատեսություն

 

Հեղինակ.

 

Իրական  են  արդյո՞ք  կրճատումները.տագնապահար քաղաքացիները զանգահարում  են Սոսի  հեռուստատեսություն
Վերջին օրերին խմբագրություն զանգահարած կապանցիներին ամենաշատը հուզում են մարդկանց շրջանում ու համացանցում տարածված լուրերը։ Որոնք էլ առիթ են դարձել համատարած անհանգստության ու խուճապի։ Լուրեր են պտտվում,թե քաղաքապետի որոշմամբ գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն 100 աշխատողներ։ Եվ որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 25-ից ավելի հիմնարկություններում աշխատանքից կազատվեն պահակները,հաշվապահները, գործավարները և գանձապահները։ Ընդ որում այս հաստիքներ զբաղեցնողները ընտանիքները կերակրում են նվազագույն աշխատավարձով։ Նաև խոսվում է այն մասին,որ այս հաստիքները կվերանան ։ Որ այսպիսով 100 ընտանիք կկանգնի սոցիալական խնդրի առջև և սա էլ արտագաղթի պատճառ կդառնա։

Ինչպես ասում են ՝ չկա ծուխ առանց կրակի։ Փորձեցինք պարզել՝ արդյո՞ք այս լուրերը համապատասխանում են իրականությանը և տագնապը իսկապե՞ս տեղին է, կամ ո՞րտեղից են վերցված այս թվերը։ Կապանի քաղաքապետի մամլո քարտուղար Գոհար Իսախանյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց. «Նոյեմբերի 13 լրանում է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի պաշտոնավարման 1 տարին ,որից հետո քաղաքապետը մամլո ասուլիս կհրավիրի ու կպատասխանի հուզող հարցերին , այդ թվում նաև վերը նշվածի»։Իսկ մեզ մնում է զինվել համբերությամբ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!