Ջեռուցման սեզոնը այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 1-ից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ջեռուցման սեզոնը այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 1-ից


Ջեռուցման սեզոնը այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 1-ից

 

Հեղինակ.

 

Ջեռուցման սեզոնը այս  տարի  մեկնարկել է հոկտեմբերի 1-ից


Խորհրդային տարիներին կրթօջախներում ջեռուցման սեզոնը մեկնարկում էր նոյեմբերի կեսերից։ Սակայն վերջին տարիներին եղանակային փոփոխությունները ստիպում են ջեռուցման կաթսաները միացնել արդեն հոկտեմբերից։ Համար 7 ՆՈՒՀ-ում հենց այդպես էլ արել են։ Այստեղ խմբասենյակներում ջերմաստիճանը 19-ից սկսել է անցնել ամսվա կեսերից։
Ռուզաննա Հարությունյանի խոսքով նախորդ տարի հոկտեմբերին ձյուն է տեղացել ։ Եվ այդ ժամանակ էլ ստիպված էին անհապաղ միացնել կաթսաները։ Եղանակային այս կտրուկ անցումները՝ արև հետո ձյուն, կարող են գրիպի ու վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այդ մասին են խոսում անցյալ տարվա այս նույն ժամանակահատվածի բացկայությունների թվերը։
Առավել ևս որ կրթօջախում լուսամտուները փոխելու խնդիր կա,-ավելացրեց տնօրենը։ Աշխատում ենք կայուն ջերմաստիճանը պահպանել։ Միայն դահլիճն է ամբողջությամբ նորոգվել, 2 մասնաշենքերում լուսամուտհները փայտից են։ Քաղաքապետարանից տեղեկացանք ,որ այս տարի հոկ 1-ից արդեն թույլատրվել է կրթօջախները ջեռուցել։ Մեծ մասամբ ուսւոմնական հաստատությունները սկսել էին հոկտեմբերի կեսերից՝ աչքի առաջ ունենալով եղանակային անակնկալնները։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!