Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է


Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է

 

Հեղինակ.

 

Նոյեմբերի 4-ը սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է



Կառավարության 2009թ. հունվարի 22-ի որոշմամբ նոյեմբերի չորսը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Կապանում այս կառույցը ստեղծվել է 1993 թվականին։ Տոնական օրը անցել է առօրյա աշխատանքային հոգսերով։
Արդեն 20 տարի է ինչ փորձառու աշխատակից Ռուզաննա Գալստյանը աշխատում է որպես սոցիալական աշխատանքի մասնագետ։

Երկար ժամանակ է պահանջվել կայուն բազա ստեղծելու համար, նշում են աշխատակիցները, դժվարին ճանապարհ են անցել։ Ներկայումս նույնպես հանդիպում են դժվարությունների, սակայն ծրագրավորված համակարգի, նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ հաղթահարում են խոչնդոտները։
Տիկին Ռուզաննան այսօրվա պես հիշում է առաջին աշխատանքային օրը։ Չի մոռանում նաև աշխատանքում առաջացած խնդիրները, ինչը հիմա միայն քաղցր հիշողություն է համարում։

Տարբեր սոցիալական խավերի, բնավորության տեր մարդկանց հետ են աշխատում։ Գործը գլուխ գալու դեպքում շնորհակալական խոսքերի են արժանանում, անհնարինության դեպքում լսում դժգոհություններ։

Խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, նրանց հասարակությանը ինտեգրելու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված գուրծունեություն իրականացնող աշխատակիցները ամեն տարի թե՜ մարզում, և թե՜ մայրաքաղաքում մասնակցում են վերապատրաստման դասընթացների։ Անընդհատ զինվում են նոր գիտելիքներով և քաղաքացիներին փորձում հնարավորինս օգտակար լինել իրենց աշխատանքով։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!