30 քաղաքացիներ հրաժեշտ տվեցին գործազուրկի կարգավիճակին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 30 քաղաքացիներ հրաժեշտ տվեցին գործազուրկի կարգավիճակին


30 քաղաքացիներ հրաժեշտ տվեցին գործազուրկի կարգավիճակին

 

Հեղինակ.

 

30 քաղաքացիներ հրաժեշտ տվեցին գործազուրկի կարգավիճակին
Հոկտեմբերի 11-ին Կապանում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ։Սյունիքում որտեղ գործազրկության մակարդակը հանրապետական միջինից բարձր է այս տոնավաճառը, թերևս, շատերի համար այն միակ հնարավարությունն էր աշխատանք գտնելու ու վերջապես գործազուրկի կարգավիճակին ընդմիշտ հրաժեշտ տալու։
Տոնավաճառին 45 գործատուներ էին մասնակցում ,որոնք 257 թափուր աշխատատեղ էին առաջարկում ,որից 46 կանխատեսվում էր։ Աշխատանք գտնելու հույսով տոնավաճառ այցելած իհարկե ոչ բոլոր գործազուրկների սպասելիքները արդարացան այնուամենայնիվ նրանցից 30-ին հաջողվեց գտնել իրենց գործատուներին։
30 քաղաքացիները, ովքեր կարելի է ասել տոնավաճառից դատարկաձեռն չեն տուն վերադարձել սպասարկման ոլորոտւմ են գտել իրենց աշխատանքը։ Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը հույս ունի, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ ու մինչև ամփոփեն ամիսը աշխատանք գտնողների թիվը կավելանա ։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!