Արագ շախմատի Հայաստանի դպրոցականների 8-րդ օլիմպիադան արդեն մեկնարկել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Արագ շախմատի Հայաստանի դպրոցականների 8-րդ օլիմպիադան արդեն մեկնարկել է


Արագ շախմատի Հայաստանի դպրոցականների 8-րդ օլիմպիադան արդեն մեկնարկել է

 

Հեղինակ.

 

Արագ շախմատի Հայաստանի դպրոցականների 8-րդ օլիմպիադան արդեն մեկնարկել է



Մեկնարկել է արագ շախմատի Հայաստանի դպրոցականների 8-րդ օլիմպիադայի տարածքային փուլը։ Կապանում անցկացված մրցույթին մասնակցում էին Կապանի և Քաջարանի տարածաշրջանների դպրոցների առաջինից տասներկուերորդ դասարանների աշակերտները։ Ընդհանուր առմամբ գրանցվել են 27 թիմեր՝ յուրաքանչյուրում 3 տղա և մեկ աղջիկ։ Խաղի մեկնարկից 5 րոպե անց արդեն որոշ խաղատախտակներ ազատվել էին։ Հաղթանակած մասնակիցները պատրաստվում էին 2-րդ խաղափուլինին։

Իրենց երեխաներին ողջունելու էին եկել նաև ծնողները, ովքեր դահլիճի փոքրության պատճառով խաղին միայն հեռվից հեռու կարողացան հետևել ։
Ինչպես նշում է Սյունիքի մարզի Շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Սամվել Մարգարյանը, ուժեղ աղջիկ խաղացողներ ևս կան և չի բացառվում, որ տղաների հավաքականում հանդես գան նաև նրանք։

Մարզպետարանի Կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանի խոսքով մասնակիցների թիվը գոհացնում է, հատկապես ողջունելի է գյուղական համայնքների մասնակցությունը։ Կապանի և Քաջարանի տարածաշրջաններից այս տարի 14 դպրոցներ են մասնակցել։ Որակը ևս համեմատաբար բարձացել է, ինչը պայմանավորված է դպրոցներում շախմատ առարկայի դասավանդմամբ։
Շախմատի Ֆեդերացիան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ ձգտում է կադրերը ճիշտ ընտրել և տարեց տարի բարձրացնել դպրոցականների խաղամակարդակը, սակայն ինչպես նշում է, մի քանի մարզաձևերի ժամկետներ իրար զուգադիպում են և խոչնդոտներ ստեղծում։

Լարված 5 ժամյա պայքարից հետո հայտնի դարձավ հաղթողը։ Հաջորդ փուլին կմասնակցի Կապանի թիվ 3 դպրոցի թիմը։ Վերջինս 7 հնարավորից վաստակել է առավելագույնը՝ 14 միավոր։ Երկրորդ տեղում 12 միավորով Քաջարանի համար 1 դպրոցի թիմն է։ Այս փուլում մրցանակներ նախատեսված չէին։ Մրցանակային կլինի 3-րդ՝ մարզային փուլը։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!