Գերմանացի զբոսաշրջիկը Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղում խոնարհվել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գերմանացի զբոսաշրջիկը Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղում խոնարհվել է


Գերմանացի զբոսաշրջիկը Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մարզային մասնաճյուղում խոնարհվել է

 

Հեղինակ.

 

Գերմանացի  զբոսաշրջիկը  Հայաստանի  ազգային  արխիվի Սյունիքի  մարզային մասնաճյուղում  խոնարհվել  է



100 տարվա պատմություն ունեցող այս տետրերն ու փաստաթղթերը Հայաստանի ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղի պահպանված ամենահին գտածոններ են ։ Դրանք պատկանում են ինքնուս բանասերի։ Եվ սա դեռ ամենը չէ։ Մշտական պահպանության արխիվադարանում այնպիսի նյութեր կան ,որոնք վերհիշում ենք դռներից ներս մտնելիս։ Ի դեպ մուտքն այստեղ խստիվ արգելվում է։ Մեզ ,այնուամենայնիվ, հաջողվեց ներթափանցել։ «Գերմանացի մի զբոսաշրջիկ այստեղ մտնելիս խոնարհվել է. ինչքան մաքուր ու խնամքով են պահված նյութերը «, ասում է Արշալույս Փափազյանը ։ Իսկ որքանով է կարևորվել արխիվային նյութերի պահանջարկը այս տարի ,այդ մասին խոսում են թվերը։

Նախորդ տարվա համեմատ թվերի աճ է նկատվում։ Դիմում են տարբեր վայրերից՝ արտերկրից հատկապես հետաքրքրվում են,թե երբ է Ղափանը դարձել Կապան , բացի այդ մեծ թիվ են կազմում նաև աշխատանաքային ստաժի վերականգնման և կազմակերպությունների վերանվանման դիմումները։ Այս տարվա ձեռքբերումը էլեկտրոնային փոստի շրջանառությունն է ,ընգծում է Արշալույս Փափազյանը։ Որը ավելի է հեշտացնում գործը հատկապես արտերկրից ստացված դիմումների ժամանակ։Եվ սա դեռ ամենը չէ։
Վարիչի խոսքով շատ կարևոր է նաև անվանի մարդկանց անձնական ֆոնդերի պահպանումը։ Արխիվում ոչինիչ չի կորչում ,դրանց խնամքով են վերաբերվում։ Առաջիկայում նաև «ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատած հայտնի մարդկանց անձնական ֆոնդերը ստեղծելու ծրագրեր կան։
Առաջին հայացքից փոքր թվացող խնդիրները արխիվային նյութերի համար կարող են ճակատագրական լինել։ Օրինակ արկղեր չկան, որոնցում դրանք պահպանվում են, ախտահանիչ նյութեր ևս, ջերմալուսային պայմանները մի կերպ ստեղծել են։ Սրանք բոլորը արխիվի հիմնախնդիրներն են։Եվ հենց սրանց լուծմանն են ուղղվելու կառավարության հետագա որոշումները
Մեր ուշադրությունից չվրիպեց նաև արխիվի պատից փակցված նոր գնացուցակը։ Օրինակ անշարժ գույքի և կամ սեփականության վերաբերյալ նյութերը նույն օրը ձեռքբերելու համար 30 000դրամ է պետք վճարել։ Իսկ չգտնվելու դեպքում գումարը չի վերադարձվում։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!