Գովազդները մեր կյանքի անբաժան մասն են
Subscribe by RSS or Email


Գովազդները մեր կյանքի անբաժան մասն են

 

Հեղինակ.

 

Գովազդները մեր կյանքի անբաժան մասն են
Գովազդային հոլովակները,պաստառներն ու վահանակները միշտ ուշադրության են արժանանում։ Շատերը նույնիսկ մտապահում են որոշ գովազդներ,ոմանք էլ պարզապես նայում անցնում են։ Թե գովազդն ինչ նպատակ է հետապնդում գաղտիք չէ տնտեսվարող սուբյեկները կամ գովազդի հեղինակները ամեն ինչ անում են սպառողի ուշադրությունը գրավել համար ։Կապանում ամենուր գույնզգույն վահանակներ են, թե խանութներում փակցված,թե միջպետական ու ներհամայնքային ճանապարհներին ,սակայն օրենքով սահմանված կարգով մեր քաղաքի գովազդատուների զգալի մասը , այսպես ասած, օրինական դաշտում չի աշխատում։
Գովազդային վահանակները պետք է տեղադրվեն այնպիսի վայրերում, որ չխանգարեն շենք շինություններին ,չխոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը. Կապանում այս ամենը կարգավորում է քաղաքաշինության բաժինը և տալիս համապատասխան թույլտվություն։ Այն որ տնտեսվարողները, ինքնակամ իրենց գովզդային վահանակները տեղադրում են իրենց նախընտրած վայրում ինքնին օրենքի խախտում է ։
Քաղապետարանի համապատասխան բաժինը, որը զբաղվում է մարզկենտրոնի տարածքում տեղադրված գովազդային վահանակների, այսպես ասած, բացահայտմամբ այժմ հավաքում մ է այդ տնտեսվարողների տվյալները ,սկզբնական շրջանում ծանուցումներ են ուղարկում և առաջարկում գալ օրինական դաշտ և պայմանագիր կնքել ։
Հաճախ գովազդները աննկատ ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա և խանութ մտնելիս նրանք ակամայից փնտրում են հենց գովազդված ապրանքը։Այնպես որ ՝գովազդները մեր կյանքի անբաժան մասն են ։Պարզապես սպառողին մնում է կուլ չգնալ դրանց և փորձել ճիշտ ընտրություն կատարել։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031