Արյունատվության ակցիան հետաձգվել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Արյունատվության ակցիան հետաձգվել է


Արյունատվության ակցիան հետաձգվել է

 

Հեղինակ.

 


Արյունատվության ակցիան  հետաձգվել է
«Դանդի փրիշս մեթալզ Կապան» ընկերությունը այս անգամ հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ։ Խոսքը վերաբերում է անվարձահատույց արյունատվության ակցիային՝ իրենց աշխատակիցների մասնակցությամբ։ Ֆեիսբուքում տեղադրված ընկերության հայտարարության մեջ նշվում է ,որ նախաձեռնությանը կարող են նաև միանալ ցանկացողները ։ Սակայն այն դեռ չի իրականացվել և մեկ այլ հայտարարության մեջ նշվում է ,որ հետաձգվում է ։ Փորձեցինք տեղեկանալ ինչու հենց արյունատվություն ակցիա կամ որոնք էին հետաձգման պատճառները։

Վահե Վարդանյանի խոսքով արյունատվության ակցիա կազմակերպելու մտահղացումը վաղուց է ծնվել։ Նման նախաձեռնությունը անվարձահատույց պետք է լինի , մարդիկ գիտակցեն, որ սա մեկը մյուսին օգնելու և կյանքը փրկելու նպատակ ունի։ Միգուցե և այն շարունակական դառնա,-ասումէ ։ Մի խումբ աշխատակիցներ արյուն տալու պատրաստակամություն են հայտնել ։

Ընկերության մի խումբ ակտիվիստներ մտադիր են արյունատվության ակցիան մոտ ապագայում իրականցնել, կլինի աշխույժ պաստառներով սենյակ ,որտեղ մարդիկ լավ տրամադրվածությամբ կմտնեն ու դուրս կգան։ Գուցե նաև այս ակցիայից հետո կապանցիները առավել շատ պատրաստակամություն հայտնեն դոնոր լինելու։ Եվ «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան « ՓԲԸ-ում անհրաժեշտության դեպքում ցանկացած կարգի արյուն կգտնվի։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!