Հույսները դրել են եղանակի բարեհաճության վրա
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հույսները դրել են եղանակի բարեհաճության վրա


Հույսները դրել են եղանակի բարեհաճության վրա

 

Հեղինակ.

 

Հույսները դրել են եղանակի բարեհաճության վրա
Աշնանային գյուղատնտեսական աշխատանքները արդեն մի քանի ամիս է սկսվել են։ Մարզի բարձրադիր վայրերում՝ Սիսիանի ու Գորիսի տարածաշրջաններում, դրանք ավարտվել են ։Այն գյուղական համայնքներում, որտեղ ցանքսը կատարված է հիմա ցրտահերկ են անում ,իսկ մյուսներում դեռ նոր -նոր են ցորենը հողին պահ տալիս։
Այս տարի մարզում նախատեսված է 14 հազար 800 հեկտար աշնանացան ցորեն և 1500 հեկտար էլ աշնանացան գարու ցանքս կատարել։
Ազոտական պարարտանյութի մեկ պարկի արժեքը 6000 դրամով է բաշխվում գյուղացիական տնտեսություններին։ Աշնանացանի համար մարզը կառավարությանը 6 հարյուր հազար լիտր դիզվառելիքի պահանջարկ է ներկայացրել ։
Նախորդ տարվա համեմատ այս տարի 7 հարյուր հեկտար ավել աշնանացան է կատարվել ։ Բարեբախտաբար տարին բարեհաջող էր գյուղացու համար և եղանակային պայմանները չեն խանգարել աշնանացանի աշխատանքներին,սակայն հիմա էլ չոր եղանակն է մտահոգում։
Այս ամենով հանդերձ ,սերմը հողը գցելուց գյուղացին առաջին հերթին եղանակի բարեհաճության վրա է հույսը դնում ու կես կատակ կես լուրջ ասում ,որ եղանակի հետ պետք պայմանագիր կապել , որակյալ ու առատ բերքի երաշխիքը նրանից է կախված։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!