Կարիերայի պլանավորման և աջակցության կետրոնը օգնւմ է երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կարիերայի պլանավորման և աջակցության կետրոնը օգնւմ է երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում


Կարիերայի պլանավորման և աջակցության կետրոնը օգնւմ է երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում

 

Հեղինակ.

 

Կարիերայի պլանավորման և աջակցության  կետրոնը օգնւմ է երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում



Կարիերայի պլանավորման և աջակցության կետրոնը կազմակերպել էր սեմինար։ Հանդիպումը նպատակ ուներ դպրոցականներին, ինչպես նաև քոլեջի ուսանողներին օգնել մասնագիտության ընտրության հարցում։ Մասնակիցներին հանդիպման կազմակերպիչները խորհուրդ էին տալիս լավ մտածել, հաշվի առնել բոլոր հանգամանքները, այդ թվում նաև այն, թե հոգեպես պատրաստ են արդյոք տվյալ մասնագիտության դժնարություններին։

Երիտասարդներին օգնելու համար հանդիպումների են կազմակերպվել բազմաթիվ մասնագիտությունների ներկայացուցիչների հետ։ Այսօր իր մասնագիտական խորհուրդներով երիտասարդների հետ կիսվեցին Դանդի Փրիշս Մեթալս կապան ընկերության մարդկային ռեսուրսների մենեջեր Լիանա Հայրապետյանը, ով իր խոսքում նշեց, որ այսպիսի հանդիպումների արդյունքում ավելի ճիշտ տեղեկատվություն կտրամադրվի մասնագիտության վերաբերյալ։

Արեն Դավթյանը արդեն որոշել է իրավաբան է դառնալու։ Դրանում համողվել է իրավաբաննների հետ հանդիպելուց հետո։

Երիտասարդները հիմա ավելի շատ հակում ունեն դեպի մոդայիկ մասնագիտությունները։ Որոշում են դառնալ բժիշկ, իրավաբան, կամ էլ տնտեսագետ, բայց երեբեք հաշվի չեն առնում այն հանգամանքը թե ընտրած մասնագիտությունը որքանով է պահանջված։ Ինչպես նշում է կազմակերպիչ Սուսաննա Մարտիրոսյանը իրենց սեմինարների արդյունքը կերևա տարիներ անց, երբ սաներին կտեսնեն որակյալ մասնագետ դարձած։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!