Լողավազանով մանկապարտեզ Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Լողավազանով մանկապարտեզ Կապանում


Լողավազանով մանկապարտեզ Կապանում

 

Հեղինակ.

 


Լողավազանով մանկապարտեզ  Կապանում
Կապանի համար 13 ՆՈՒՀ մտնելիս մոլորվել կարելի է։ Առաջին հայացքից թվում է շենքը 2 հարկանի է, բայց ներս մտնելիս պարզվում է 4 է։ Տիպային այս շենքը խորհրդային տարիներին 10-ից ավելի խումբ է ունեցել, մեծ ու փոքր դահլիճներ, նույնիսկ լողավազան։ Պատերազմից հետո նախակրթարանը 15 երեխա ուներ,իսկ այսօր նրանց թիվը 146-ի է հասնում, դեռ տարեցտարի ավելանում են։

Այս պահին կրթօջախում հիմնանորոգման աշխատաքններ են ընթանում և առանց ուղեկցողի հաստատ մոլորվել կարելի է ։ Նոր խմբասենյակը իր ննջարանով , սանհանգույցով նորոգվում է, միջանցքը ,պահեստային մասը ևս ։Մի խոսքով նախակրթարանի մեծ մասում շինարարի ձեռքը դիպել է ։ Մինչ աշխատանքերի ավարտը, 28 երեխաների ժամանակավոր դահլիճում են տեղավորել։ « Պայծառ ու տաք գույներ ենք ընտրել, շուտով կրթօջախը «Արեգակ» կանվանվի։ Երեխաները այդ մասին արդեն տեղյակ են ,ասում է տնօրենը։ Փոքրիկ արեգակների համար փորձում ենք լավագույն պայմաններ ապահովել»։

Քաղաքապետարաը,Վորլդ Վիժենի տարածքային զարգացման գրասենյակը մշտապես աջակցում են կրթօջախին նորոգման ու գոյքի հարցերում։ Իսկ հիմնանորագման աշխատանքների ծախսերը այս անգամ կհոգա պետբյուջեն ։
Օգոստոսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել, շուտով սեպտեմբերից հաճախոխ երեխաները կտեղափոխվեն նոր խմբասենյակ։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!