Վաչագանցիները դեռ սպասում են,իսկ սերիալը շարունակվում է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վաչագանցիները դեռ սպասում են,իսկ սերիալը շարունակվում է


Վաչագանցիները դեռ սպասում են,իսկ սերիալը շարունակվում է

 

Հեղինակ.

 

Վաչագանցիները դեռ սպասում են,իսկ սերիալը շարունակվում է
Կապանի ևս մեկ հեռավոր թաղամաս գազիֆիկացվեց` հաջողակները վաչագանցիներ են. այս լուրը ամիսներ առաջ շատերին ուրախացրեց։Ինչպես բնակիչներն են ասում երազանքy իրականություն դարձավ ։Իսկ, երբ արդեն փետրվարի 16-ին մեծ տոնախմբությամբ թաղամասի կենտրոնում վառվեց ջահ թերահավատների կասկածներն էլ փարատվեցին. գազ կլինի ։Դեռևս 2010 թվականից սկսված Վաչագանի գազիֆիկացման աշխատանքները անվերջանալի սերիալ են հիշեցնում։ Զարմանալի չվա ,բայց այսօր արդեն 9 ամիս է անցել վաչագանցիները դեռ չեն զգացել երկնագույն վառելիքի ջերմությունը։ Սյունիքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրենը պարզաբանում է` տեխնիկական որոշ խնդիրներ էին առաջացել ,հիմա դրանք շտկվել են` մնում է փաստաթղթային հարցերը կարգավորեն։
Երբ գազատարը տրվի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին անհատույց շահագործման բնակիչները կարող են ստանալ իրենց տեխպայմանը ,նախագիծ, դառնան բաժանորդ։
Քաղաքապետարանից փորձեցինք պարզել , թե, որն է ձգձգման պատճառը։Այստեղ մեզ խորհուրդ տվեցին հենց թաղամասի գազիֆիկացման պատվիրատու «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակից՝ ԻՖԱԴ-ից ստանալ պարզաբանումներ։Ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Գեորգի Գևորգյանը, մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում, տեղեկացրեց՝ աշխատանքները ամբողջությամբ ավարտված են փաստաթղթային ձևակերպումներն են մնացել, այսինքն ԻՖԱԴԸ պետք է գազատարը անհատույց հանձնի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին ,որից հետո կառավարության որոշմամբ նույն գազատարը հանձնվի համայնքին .համայնքն էլ իր հերթին հանձնի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին։ Այնպես որ՝ բնակիչներին մնում է կրկին սպասել։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!