Սուր շնչառական հիվանդություննեը գլուխ են բարձրացրել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սուր շնչառական հիվանդություննեը գլուխ են բարձրացրել


Սուր շնչառական հիվանդություննեը գլուխ են բարձրացրել

 

Հեղինակ.

 

Սուր շնչառական հիվանդություննեը գլուխ են բարձրացրել




Տարվա այս ժամանակաշրջանում կապված եղանակային փոփոխությունների հետ գլուխ են բարձացնում սուր շնչառական հիվանդությունները, որոնք ախտահարում են շնչառական ուղիների այս կամ այն հատվածը։ Դրանք կարող են տևել 30 օրից պակաս։ Սուր շնչառական վարակները կարող են մեծահասակների քրոնիկական հիվանդությունների սրացման ու վատթարացման, ինչպես նաև մանկական մահացության պատճառ դառնալ, նշում են բժիշկները։ Վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով։ Առաջին նշաններն են ջերմությունը, ախորժակի անկումը, քնկոտությունը, երկարատև հազը, քթից արտադրությունն ու դժվար շնչելը։ Հիվանդությունը կարող է տևել 3-5 օր։

Հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այս հիվանդությունները։ «Գրիպ է էլի կանցնի»։ Շատ անգամ ենք լսում նման արտահայտություններ, նույնիսկ չմտածելով, թե ինչպիսի բարդություններ կարող է առաջացնել մեզ համար սովորական թվացող հիվանդությունը։

Այս հիվադություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ, նշում է բժշկուհին։ Պետք է հետևել հիգենիային՝ հաճախ լվանալ ձեռքերը, խուսափել հիվանդ մարդկանց հետ շատ մոտիկից շփվելուց, հազալ կամ փռշտալ ոչ թե ձեռքի ափի մեջ, այլ արմնկափոսում, կրել դիմակներ։ Սուր շնչառական վարակով երեխաներին պետք չէ տանել մանկապարտեզ կամ դպրոց, դրանով կվարակեք մնացած փոքրիկներին, խորհուրդ է տալիս բժշկուհին, իսկ որ ամենակարևորն է պետք չէ դիմել ինքնաբուժման։

Բոլոր դեպքերում պետք է լինել իրազեկված և ժամանկին ստանալ պատվաստումներ։ Եղանակին համապատասխան հագուստ կրել, հետևել սննդակարգին, իսկ հիվանդության դեպքում անպայման դիմել բժշկի։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!