Դեպրեսիայի հակվածությունը կարող է վարակի՞չ լինել: Իսկ ու՞մ դեպքում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դեպրեսիայի հակվածությունը կարող է վարակի՞չ լինել: Իսկ ու՞մ դեպքում


Դեպրեսիայի հակվածությունը կարող է վարակի՞չ լինել: Իսկ ու՞մ դեպքում

 

Հեղինակ.

 

Դեպրեսիայի հակվածությունը կարող է վարակի՞չ լինել: Իսկ ու՞մ դեպքում



Եթե դուք ուսանող եք և ձեր ընկերների շրջանում կան դեպրեսիայի հակված մարդիկ, ապա մեծ հավանականություն կա, որ ամիսներ անց դուք նույնպես նույն իրավիճակում կհայտնվեք: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Ինդիանա նահանգի Նոտր Դամ համալսարանի գիտնականներ Գերալդ Հայֆելը և Ջենիֆեր Հեյմը, ում հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Clinical Psychological Science գիտական հադեսում: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը:

Հետազոտությունների ընթացքում նախ պարզ է դարձել, որ այն մարդիկ, ովքեր կյանքի սթրեսային իրավիճակներին բացասականորեն են արձագանքում՝ դրանք մեկնաբանելով որպես այնպիսի գործոնների արդյունք, որոնք իրենք անկարող են փոխել և ինչը
բխում է իրենց թերությունից, առավել խոցելի են դեպրեսիայի նկատմամբ:

Ինչպես գիտնականներն իրենք են նշում, այս "ճանաչողական խոցելիությունը" դեպրեսիայի ռիսկի հավանականություն է պարունակում, ինչը հնարավորություն է ընձեռում պարզելու, թե ովքեր են հակված ապագայում դեպրեսիայի մեջ ընկնելու: Իսկ նման խոցելիությունն, ըստ մասնագետների, ի հայտ է գալիս վաղ դեռահասության շրջանում և կայուն կերպով մնում է չափահասության ընթացքում:

Այս նախնական եզրակացության վրա հիմնվելով՝ Հեյֆելն ու Հեյմը որոշել են պարզել, թե արդյոք նման հոգեվիճակը կարող է "վարակիչ" լինել կյանքի շրջադարձային թուլերում, երբ մեր սոցիալական միջավայրը ակտիվ փոփոխվում է. օրինակ՝ ուսանողական տարիները:

Հետևելով պատահականորեն ընտրված 103 սենյակակից զույգերի, ովքեր նոր են ընդունվել քոլեջ, այնպիսի արդյունք են գրանցել, որի համաձայն՝ այն ուսանողները, ում սենյակակիցն ունի բարձր ճանաչողական խոցելիություն մեծ հավանականությամբ կարող են "վարակվել"՝ այսկերպ բարձրացնելով իրենց խոցելիությունը դեպրեսիայի նկատմամբ: Հակառակ ազդեցությունը նույնպես բացահայտվել է ուսումնասիրության արդյունքում, երբ ցածր ճանաչողական խոցելիությամբ ուսանողի հետ մնալով, նրա սենյակակցի մոտ նվազում է խոցելիության մակարդակը:

Հետևաբար, ճանաչողական խոցելիությանը գիտնականներն առաջարկում են վերաբերվել ոչ թե որպես անփոփոխ, այլ որպես բավականին պլաստիկ մի վիճակի:

Հեյֆելի խոսքերով՝ իրենց ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ "հնարավոր է օգտագործել անհատի սոցիալական միջավայրը" որպես հոգեբանական ուսումնասիրեությունների ինտերվենցիայի գործընթացի մի մաս:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նման ուսումնասիրություններում ինչքանո՞վ են հաշվի առնվում կամ հետագայում կարող են հաշվի առնվել անձի սոցիալ-մշակութային, աշխարհագրական և այլ առանձնահատկությունները:

armedia.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!