Բաց դռների օրեր Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բաց դռների օրեր Կապանում


Բաց դռների օրեր Կապանում

 

Հեղինակ.

 

Բաց դռների օրեր Կապանում
Մալաթիա բժշկական կենտրոնի մասնագետների խումբը անցած 3 օրերին Կապանում էր։ Տեղում հիվանդներին զննելու ,համապատասխան խորհրդատվություն տալու և ախտորոշելու նախաձեռնությունը հենց կենտրոնին էր. այս կերպ վերջիններս ցանկանում են մարզերում բարձրացնել իրազեկվածության մակարդակը առողջապահական համալիրի մասին։
Մալաթիա հիվանդանոցը այժմ պատկանում է "Նատալի Ֆարմ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ,նորոգվել ու վերազինվել է արդիական սարքավորումներով մի շարք նոր ծառայություններ են այստեղ մատուցում ,սակայն ինչպես պատասխանատուներն են վստահեցնում մարզերի բնակիչները հաճախ հնարավորույունն չեն ունենում հասնել մայրաքաղաք և նման բաց դռների օրերը, այդ բացը լրացնելուն են միտված։ Մասնագետները առայժմ միայն խորհրդտավություն և ախտորոշում են իրականացնում ։
Սինքորն Հետագայում
Սրտաբան Հերմինե Պողոսյանը համբերատար լսելով Արծվիկ պապի գանգատները համապատասխան բուժում նշանակեց։ Ասում է նեղ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար մարզերից շատ հիվանդներ են իրենց օգնությանը դիմում ։Սյունիքից ավելի հաճախ իշեմիկ հիվանդությունների և առիթմիաների դեպքերն են գերակշռում։
Բաց դռների օրեր ծրագրի շրջանակներում մասնագետները նաև փորձի փոխանակում կատարեցին տեղի բժիշկների հետ ։Ներկայացվեց վիճակագրություն, թե հանրապետության, որ մարզից ինչքան հիվանդ է բուժում ստանում մալաթիայի հիվանդանոցում։
ՆՄ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!