1244 ընտանիք ցածր տոկոսով հիփոթեքային վարկ է ստացել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 1244 ընտանիք ցածր տոկոսով հիփոթեքային վարկ է ստացել


1244 ընտանիք ցածր տոկոսով հիփոթեքային վարկ է ստացել

 

Հեղինակ.

 

 1244 ընտանիք ցածր տոկոսով հիփոթեքային վարկ է ստացել

Սեպտեմբերի վերջի դրույթամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով վերաֆինանսավորվել է 1244 վարկ: Հիփոթեքային վարկերի ընդհանուր գումարը կազմել է 9 մլրդ 352 մլն 200 հազար դրամ: Վարկերի թվով մարզերն առաջ են անցնում Երևանից, սակայն ծավալով առաջատարը մայրաքաղաքն է: Այսպես, Երևանում վարկերի թիվը 608 է, ընդհանուր գումարը` 5 մլրդ 525 մլն 200 հազար դրամ, իսկ մարզերում` 636 վարկ` 3 մլրդ 827 մլն դրամի:

Պատճառն այն է, որ Երևանում բնակարաններն ավելի թանկ են, մարզերում էլ հիփոթեքային վարկի տոկոսադրույքը համեմատաբար ցածր է: Նախկին 2 տոկոսի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը. այսինքն` մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը ստացվում է 6.5-7 տոկոս: Բացի դրանից 30 տոկոս կանխավճարի փոխարեն, մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի կանխավճարը կարող է կազմել ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրից կարող են օգտվել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը: Ծրագրից կարող է օգտվել նաև երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, իհարկե պետք է ունենալ նաև եկամտի բավարար մակարդակ վարկային պարտավորությունների կարտարման համար:



Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!