Դեյվիդ Բեքհեմն իր 14-ամյա որդու հետ ավտովթարի է ենթարկվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Դեյվիդ Բեքհեմն իր 14-ամյա որդու հետ ավտովթարի է ենթարկվել


Դեյվիդ Բեքհեմն իր 14-ամյա որդու հետ ավտովթարի է ենթարկվել

 

Հեղինակ.

 

Դեյվիդ Բեքհեմն իր 14-ամյա որդու՝ Բրուկլինի հետ իրենց տան մոտակայքում ավտովթարի է ենթարկվել: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստն ինքն է վթարի պատճառ հանդիսացել:
Վթարի հետևանքով ոչ-ոք չի տուժել: Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստը դուրս է եկել ճանապարհից, որով նույն ուղղությամբ մեկ այլ մեքենա էր շարժվում:
Միջադեպը տեղի է ունեցել Բեվերլի-Հիլսում՝ Բեքհեմի առանձնատան առջև: Ավտովթարի պահին ֆուտբոլիստի մեքենայի հետևի նստատեղին էր գտնվում նրա 14-ամյա որդին՝ Բրուկլինը:
Հայտնի է, որ Բեքհեմին պատկանող սև Land Rover-ի առջևի վահանակն ամբողջովին պոկվել է: Պատահարի երկրորդ մասնակցի ավտոմեքենան ավելի շատ է տուժել. ջարդվել է ամենագնաց Acura-ի առջևի վահանակը, վնասվել է թևը և ջարդվել է լուսարձակը: Նշենք, որ մեքենայի վարորդը կին էր:
Հիշեցնենք, որ բրիտանացի հայտնի երգչուհի և դիզայներ Վիկտորիա Բեքհեմը 2011-ին ունեցել է 4-րդ երեխան: Աղջկան անվանել են Հարպեր Սեվեն: Դեյվիդ Բեքհեմը շատ է սիրում աղջկան և նույնիսկ նրա պատվին դաջվածք է արել:

Դեյվիդ Բեքհեմն իր 14-ամյա որդու հետ ավտովթարի է ենթարկվել
http://ivona.bigmir.net/showbiz/stars/369901-Devid-Bekhem-s-14-letnim-synom-popali-v-avariju--FOTO-
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!