Հետաքրքիր փաստեր երազների մասին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հետաքրքիր փաստեր երազների մասին


Հետաքրքիր փաստեր երազների մասին

 

Հեղինակ.

 

Հետաքրքիր փաստեր երազների մասին

Բոլոր մարդիկ տեսնում են երազներ

Բոլոր մարդիկ տեսնում են երազներ, սակայն տղամարդկանց և կանանց երազները տարբերվում են իրարից: Տղամարդիկ հակված են ավելի շատ տեսնել տղամարդկանց, իսկ կանայք` և´ կանանց, և´ տղամարդկանց: Բացի այդ և´ տղամարդկանց, և´ կանանց օրգանիզմում սեռական բնույթի ռեակացիաներ են տեղի ունենում` անկախ նրանից, թե երազը սեռական է, թե ` ոչ:
Ոչ բոլորի երազներն են գունավոր

Հեռատես մարդկանց 12 տոկոսի երազները սև ու սպիտակ են: Մնացած մասի երազները գունավոր են: Մարդկանց երազների թեմաները մեծ մասը նույնն է. դպրոց, աշխատանք, հետապնդվելը, ընկնելը, ուշանալը, կենդանի մարդկանց մահանալը և այլն: Սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք երազի էմոցիոնալության աստիճանը ազդո՞ւմ է երազի գունավոր կամ անգույն լինելու վրա, թե` ոչ:
Ծխելը թողած մարդիկ ավելի պայծառ երազներ են տեսնում

Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխել են, իսկ հետո թողել, տեսնում են ավելի պայծառ երազներ: Ծխողների, ովքեր չեն ծխել արդեն 1-4 շաբաթ, 33 տոկոսը առնվազն մեկ երազ է տեսնում ծխախոտի մասին: Երազների մեծ մասում այդ մարդին տեսել են իրենց ծխելիս և ունեցել բավականին բացասական զգացումներ, ինչպես, օրինակ, մեղքի զգացում և խուճապ: Այդիպիսի երազները հիմնակում առաջանում էին նիկոտինի բացակայության հետևանքով: Այդպիսի երազները գնահատվում են որպես ավելի պայծառ և համարվում են ծխելը թողելու առաջին վառ ախտանիշներից մեկը:

Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!