Հարցաշատ մարզխորհրդի նիստ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հարցաշատ մարզխորհրդի նիստ


Հարցաշատ մարզխորհրդի նիստ

 

Հեղինակ.

 

Հարցաշատ մարզխորհրդի  նիստ

Այսօրվա մարզխորհրդի նիստը տարբերվում էր նախորդներից բարձրացված խնդիրների առատությամբ։ Օրակարգում ընդգծրկված 4 հարցերի շրջանակը ընդլայնվեց։Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մեկ առ մեկ անդրադառնում էր դրանց, համայնքապետերին հորդորում խոսել առկա խնդիրների մասին ու տեղում առաջարկում լուծման տարբերակներ։ «Օրերս լրացավ իմ պաշտոնավարման 100-րդ օրը և այս 3 ամիսների ընթացքում ակնհայտ տաբերություն կա։ Գյուղեր կատարած այցելությունների ընթացքում է պարզ դառնում հիմնախնդիրների պատկերը մարզում»,շեշտեց Վահե Հակոբյանը։

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Թադևոս Ղազարյանը ըստ տարեթվերի և ամիսների ներկայացրեց համայնքներում սեփական եկամուտների հավաքման պատկերը։ Հոկ1-ի դրությամբ գույքահարկի , գույքի վարձակալության, հողի հարկի, տեղական տուրքերի հավաքման մակարդակը բավարար է։

Իսկ հոկտեմբերի 23-ի դրությամբ 10 ամիսների մասով համայնքներ կան,որ զրոյական վիճակում են գտնվում։
Համայնքների բնակչության թվաքանակի և պետռեգիստրում առկա տվյալների համադրելիության խնդրին ևս պեք է լուծում տրվի ։ 2014-ի համահարթեցման լրավճարի հաշվարկման համար ազգային վիճակագրական ծառայության տվյալները որպես հիմք են վերցվել։

Առողջապահության բնագավառում իրականացվող աշխատանքների,ծրագրերի և խնդիրների մասին ևս մանրամասն զեկուցվեց։ Մոտ 9 հազար հոգի ,որից 8-ը պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժում է ստացել մարզի 5 բժշկական կենտրոններում և նյարդահոգեբուժական դիսպանսերներում։
Խոսելով մարզի բժշկական կենտրոնների մասին՝ մարզպետը ընդգծեց,որ գրեթե բոլոր քաղաքներում դրանց շենքային պայմանների և վերազինման հարցերը լուծվել ու լուծվում են, առողջապահության նախարարի հետ պայմանավորվածություն կա՝ մոտ ապագայում Սիսիանում ևս բժշկական կենտրոն կլինի։ Իսկ քաղաքացիների գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ հարցերը գյուղապետերը փորձեցին տեղում լուծում տալ։

Անշարժ գույքի պետական կոմիտեի « Սյունիք» տարածքային ստորաբաժանանման պետը տվեց դրանց պարզաբանումները։ Իսկ Իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովը ներկայացրեց մարզխորհրդի նիստերի հրավիրման և անցկացման օրենսդրական փոփոխությունները։Եվ որ 16 տարեկանից բարձր քաղաքա ցիները ևս կարող են մասնակցել ավագնու քննարկումներին և որոշումների կայացմանը։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!