Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Գյուտ Խաչի տոնը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Գյուտ Խաչի տոնը


Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Գյուտ Խաչի տոնը

 

Հեղինակ.

 

Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Գյուտ Խաչի տոնը



Ամեն տարի Հայ Առաքելական Եկեղեցին հոկտեմբերի 23-29-ը հանդիպող կիրակի օրը նշում է Գյուտ Խաչի տոնը։ Այն Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից է: 327թ. բյուզանդական Կոստանդիանոս կայսեր մայրը՝ Հեղինեն, Տիրոջ խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Հուդա անունով մի հրեա պատմագետ կայսրուհուն օգնում է գտնել Քրիստոսի խաչվելու վայրը' Գողգոթան, որտեղ որոնումների ժամանակ հայտնաբերվում են Հիսուսի և նրան խաչակից երկու ավազակների խաչերը:

Տիրոջ խաչը ճանաչելու համար այդ խաչերը հերթով դնում են մի պատանու դիակի վրա, որոնցից մեկի ազդեցությամբ պատանին հարություն է առնում և այդպես հայնաբերվում է տերունական խաչը:

Խաչափայտի գյուտից հետո Հեղինեն բարեզարդում է Երուսաղեմի սրբազան վայրերը, իսկ Գողգոթայում կառուցում Սբ. Հարություն եկեղեցին, որտեղ հետագայում զետեղվում է Տիրոջ խաչափայտը։ Այնուհետև խաչափայտը մասունքների վերածելով՝ բաժանում են եկեղեցիներին։ Խաչի նշանը աշխարհում դառնում է հարգանքի ու պաշտամունքի առարկա և համարվում քրրիստոնյաների խորհրդանշանը։

Տոնը նշում են բոլոր քրիրստոնյաները։ Կիրակի օրը տոնի առթիվ Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցի սուրբ պատարագ։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031