Ցրտահարության վտանգն անցած է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ցրտահարության վտանգն անցած է


Ցրտահարության վտանգն անցած է

 

Հեղինակ.

 

Ցրտահարության վտանգն անցած է
Սյունիքում ցրտահարություն չի սպասվում ` հոկտեմբերի 25-ի գիշերը ջերմաստիճանը չի նվազի մինչև 1 աստիճան ցրտության . բնակչությանը շտապում է հանգստացել մարզային հիդրոմետ ծառայութան պետ Ժորա Գևորգյանը։Նախօրեին կատարված կանխատեսումները ու արված նախազգուշացումները, թե տարածաշրջան կներթափանցեն սառը հոսանքներ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ բարեբախտաբար փոխվել են։Խուճապի մատնվելու կարիք չկա հյուսիս- արևմուտքից սառը հոսանքները ներթափանցել ու անցել են ։
Ջերմաստիճանը չի նվազի ընդհակառակը հոկտեմբերի 25-ի գիշերը հովիտներում կդիտվի 1 ,6 ցերեկը 14-ից 18 աստիճան տաքություն։ Հնարավոր ցրտահարությունից ,նռան սերկևիլի ու խաղողի բերքը փրկելու համար մեղրեցիները կարող են չմտահոգվել ։ Բերքը կարելի է թողնել այգում չմտածել տուն բերելու մասին։
Նախազգուշացումները իսկապես հողօգտագործողների շրջանում իրարանցում են առաջացրել։ Հայկ Դավթյանը ձեռքերը ծալած չի նստել ,լուրը լսելուն պես կանխարգելիչ շտապ միջոցներ ձեռնարկելու համար պահեստավորել է կիսաչոր բուսական մնացորդները ծխահարում կատարելու համար։
Ֆերմերը ավանդական միջոցներով է պայքարում ցրտահարության դեմ ասում է առատ ոռոգում չի կարող կատարել ջրի խնդիր կա։ Նրա այգում պտղատու ծառերից բացի մեծաքանակ համեմի, մաղադանոսի,բոխկի,հազարաթերթի ,կոտեմի ,սոխի ցանքսեր կան ։
Բերքի ծանրությունից ճկված արքայախնձորենիները դեռ չեն հասունացել ,եթե եղանակը փոխվի ստիպված կլինեք քաղել ասում է ֆերմերը,սակայն այս դեպքում չենք կարողանա պահել մինչև ամանոր .շուտ կհասնի ։
Այգու մոտ 2500 քառակուսի մետրն էլ խաղողի վազերերն են զբաղեցնում։Նախորդ տարվա համեմատ բերքը գոհացուցիչ չէ քաղել են ու լցրել տակառիկները .գոնե օղի ու գինի կթորեն ։
Ամռան օրը տարի է կերակրում .չնայած բնության մատուցած անակնկալներին շատերի նման այս կարծիքին է նաև Հայկ Դավթյանը և լիահույս է ,որ ամռանը կրած չարչարանքներից հետո ձմռանը վայելելու է իր չարչարանքի պտուղները։

ՆՄ



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!