Սեմինարներ ապագա ընտրողների համար
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սեմինարներ ապագա ընտրողների համար


Սեմինարներ ապագա ընտրողների համար

 

Հեղինակ.

 

Սեմինարներ ապագա ընտրողների համար


Կապանում մեկնարկեց «Ապագա ընտրողները՝ ժողովրդավարական փոփոխությունների գործակալներ» եռօրյա ծրագիրը։ Այն իրականացվում է «Երիտասարդական գիտա-մշակութային» հկ կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմաբ։ Նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Ըստ կազմակերպիչների դրան կարելի է հասնել ապագա ընտրողների իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման միջոցով։

Սեմինարին մասնակցում են հանրապետության 10 մարզերը։ Յուրաքանչյուրից մեկ ուսուցիչ։ Վերապատրաստում անցած ուսուցիչների օգնությամբ 14-17տ աշակերտները մանրամասն կծանոթանան ժողովրդավարություն և ընտրական իրավունք թեմաներին ։Դասընթացը անցկացվում մի քանի փուլով։ Մշակվել են նոր մոտեցումներ։ Մի շարք մեթոդների օգտագործումը հնարավորություն կտա ապահովել աշակերտների ներգրավվածությունը և գործուն մասնակցությունը,- այսպես են կարծում կազմակերպիչները։

Դասընթացի մասնակից 400 աշակերտներից կընտրվեն 40 լավագույնը։ Նրանք կմասնակցեն գարնանային արձակուրդի ընթացքում կազմակերպվելիք ուսուցողական ճամբարին։

Ուսուցիչները ևս ոգևորությամբ են ըդունել նման ծրագրերի կազմակերպումը։ Արմավիրի մարզը ներկայացնող Արմինե Իվանյանը կարծում է, որ բոլորս էլ կյանքի ընթացքում կանգնում ենք ընտրության առջև։ Հետևաբար ընտրական ցանկացած թեմայի ուսուցում կնպաստի այդ տարիքի երեխաների իրավակագիտակցության բարձրացմանը։ Յուրաքանչյուր աշակերտ պատրաստ է աշխատել առաջարկված մեթոդներով։ Միայն մնում է նյութը ճիշտ մատուցել։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!