Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ


Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ

 

Հեղինակ.

 

Տիգրան Սարգսյանը նշանակվեց Հայաստանի վարչապետՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ ապրիլի 19-ին, հրամանագիր է ստորագրել, որով Տիգրան Սարգսյանին նշանակել է Հայաստանի վարչապետ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հրամանագրի համար հիմք ընդունվել Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման պահից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ի երեկոյան, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ, Սերժ Սարգսյանը ներկայացրել է գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հայտնել, որ նա կրկին կնշանակվի վարչապետի պաշտոնում։ Նա առաջարկել է իրենց պաշտոններում թողնել նաեւ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Բոլոր առաջարկներն ընդունվել են միաձայն:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում վերընտրված Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորընտիր նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը:

Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին խնդրել է պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նրանք համարվում էին պաշտոնակատարներ:

Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:
News.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!