ձգում վարժույթուն "լճակի" մեջ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ձգում վարժույթուն "լճակի" մեջ


ձգում վարժույթուն "լճակի" մեջ

 

Հեղինակ.

 

ձգում  վարժույթուն   "լճակի"  մեջ
Տարածքային փուլում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած 9 թիմերը այսօր Կապանի համար 5 հիմնական դպրոցում մեկ մարդու պես հավաքվել և սպասում էին մարզայինի մեկնարկին։ չնայած անձրևոտ եղանակին «Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ռազմամարզական խաղերը» չհետաձգվեցին։

Ինքնաձիգի քանդում-հավաքումը և հրաձգություն մրցաձևերը դպրոցի շենքում էին անցակցվում, իսկ նռնակի նետումը կամ ասենք ձգում վարժությունները դաշտում։
Մեղրու,Ագարակի, Բռնակոթի, Անգեղակոթի, Քարաշենի, Խնածախի, Քաջարանի և Կապանի դպրոցները այս անգամ էլ պետք է կարողանային պատվով դուրս գալ 6 մրցաձևերում ։ Տղաներին անգամ անձևաջրերից գոյացած լճակները չէին խանգարում 20 և ավելի ձգում կատարելիս։ « Ամեն իրավիճակից էլ ելք կարելի է գտնել», ասում են։

Ինչպես տարածքային փուլում,այս անգամ էլ բոլորի համար ուժեղ մրցակից էր Քաջարանի թիմը։ Իսկ վերջիններս էլ իրենց հակառակորդ էին համարում գորիսցիներին։ Մի խոսքով ավելի կարևորը ոչ թե տեղ գրավելն էր, այլ ցույց տալ, թե ով է ֆիզիկապես ուժեղ։

Քաջարանի թիմին այս անգամ էլ հաջողվեց զբաղեցնել պատվավոր առաջին տեղը։ 2-ը Անգեղակոթն էր, իսկ Կապանի համար 9 ավագ դպրոցը զբաղեցրեց 3-րդ տեղը։ Հանրապետական փուլը կկայանա նոյ 15-ին, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում,որին կմասնկացի միայն առաջին տեղը զբաղեցրած քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցը։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!