Նիվա մակնիշի ամենագնացը գտավ իր երջանիկ տիրոջը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նիվա մակնիշի ամենագնացը գտավ իր երջանիկ տիրոջը


Նիվա մակնիշի ամենագնացը գտավ իր երջանիկ տիրոջը

 

Հեղինակ.

 

Նիվա  մակնիշի  ամենագնացը  գտավ  իր  երջանիկ  տիրոջը




«Նիվա մակնիշի ավտոմեքենան գտավ իր երջանիկ տիրոջը», սա ոչ թե հեռուստատեսային հերթական խաղարկության գովազդ է ,այլ խոսքը վերաբերում է Սյունիքի մարզային բնապահպանական տեսչությանը։ Անհետացման եզրին հայտված կենդանատեսակների պահպանության գործում բնապահպաններին ամենագնացը օդ ու ջրի պես անհրաժեշտ է ։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի և գերմանական « Վայրի բնության պահպանույթան « ասոցիացիյի համատեղ ուժերով գնված ավտոմեքենան այսօր արդեն Կապանում էր։

«Սյունիքը հարուստ է կենսաբազմազանությամբ, այդ իսկ պատճառով էլ մշտապես ուշադրության կենտրոնում է «, ասում են հյուրերը։ Իսկ ընձառյուծը անհետացման եզրին հայտնված կենդանատեսակներից, ամբողջ աշխարհում դրանց թիվը սակավաթիվ է, այն կարմիր գրքում հայտնվածների ցուցակում է։ Ոչ միայն որսն է բացարձակապես արգելվում, այլև խախտման դեպքում անմիջապես քրեական գործ է հարուցվում ։Տուգանքը կազմում է 3մլն դ, արգելոցային գոտիներում ընձառյուծ որսացողի տուգանքը հնգապատկվում է ։
Լևոն Պետրոսյանը 91 թ-ից է աշխատում մարզային տեսչությունում և ընձառյուծի որսագողության դեպքի երբևէ չի հանդիպել։ Համոզված է, որ դրանք հետագայում էլ չեն լինի։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!