Ավստրիական «Տիռոլեռ Ռոհռե» ընկերության ներկայացուցիչները Քաջարանում են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ավստրիական «Տիռոլեռ Ռոհռե» ընկերության ներկայացուցիչները Քաջարանում են


Ավստրիական «Տիռոլեռ Ռոհռե» ընկերության ներկայացուցիչները Քաջարանում են

 

Հեղինակ.

 

Ավստրիական  «Տիռոլեռ Ռոհռե» ընկերության ներկայացուցիչները Քաջարանում են

Ավստրիական «Տիռոլեռ Ռոհռե» ընկերեւթյունը զբաղվում է դյուրկռելի խողովակների արտադրությամբ։ Մրցակցում է եվրոպական ընկերությունների հետ։ Խողովակները նախատեսված են խմելու ջրի մատակարարման համար,սակայն կարելի է նաև օգտագործել ջրահեռացման համակարգում։ Դիմանում են մինչև 100 բալ ճնշմանը և կլիմայական բարձր գոտիների ցուրտ պայմաններին։ Ընկերության արտաքին վաճառքի տնօրեն Անդրեաս Վայլաի խոսքերով դրանք թուջե խողովակներ են, սակայն պատրաստված են ժամանակակից տեխնոլոգիայով։ Նրա կողմից առաջարկվում է փոփոխման ենթարկել համայնքի ջրամատակարարման խողովակները։

Նախագիծը արժանացավ Քաջարանի քաղաքապետի հավանությանը։ Նրա խոսքերով այս պահին քաղաքի ջրի խողովակների վիճակը նորմալ է գնահատվում,սակայն բավականին երկար ժամանակ է,որ շահագործվում են,ժամանակն է փոփոխման ենթարկել։ Ավստրիական ընկերության առաջարկած պայմանները հուշագրավ են նրանով,որ ավստրիական կառավարության կողմից ներկայացվել է մի հատուկ մոդել,ըստ որի առաջին 5 տարում չի վճարվում որևէ գումար։ 5 տարի խողովակները շահագործելուց հետո՝ 16 տարվա ընթացքում, քաղաքապետարանը կարող է մարել նախագծում ծախսված գումարը։

Ծրագրի քննարկման համար սահմանվել է 2 ամիս ջամկետ։ Հիմնավորող փաստաթղթերը երկու կողմերն էլ պետք է ներկայացնեն երկու երկրների կառավարություններին քննքրկման համար։ Քաղաքապետը հուսով է,որ նախագիծը կառավարությունը ևս հավանության կառժանացնի։


Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!