Կավկադոկ կինոփառատոնը ներկայացնում է ՚"Կյանքը կինոյի լեզվով"
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կավկադոկ կինոփառատոնը ներկայացնում է ՚"Կյանքը կինոյի լեզվով"


Կավկադոկ կինոփառատոնը ներկայացնում է ՚"Կյանքը կինոյի լեզվով"

 

Հեղինակ.

 

Կավկադոկ կինոփառատոնը ներկայացնում է ՚"Կյանքը կինոյի լեզվով"


Արդեն երկրորդ անգամ է ինչ մեկնարկում է ՚Կավկադոկ՚ մարզային փառատոնը։ Այն անցկացվում է հանրապետության 5 մարզերում միաժամանակ, ինչպես նաև Վրաստանում և Աբխազիայում։ Փառատոնը ընդգրկում է Սյունիքի մարզի քաղաքները։ Մեկնարկը տրվեց Կապանում։ Ֆիլմերի ցուցադրություն կլինի նաև Քաջարանում, Գորիսում և Սիսիանում։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են միջազգային կինոփառատոների ֆիլմացանկից վերցված վավերագրական ֆիլմեր, իսկ դրանց հաջորդում են քննարկումները։ Ինչպես նշում են կազմակերպիչները, քանի որ վավերագրական ֆիլմերը չեն ներկայացնում հիմնախդրի լուծումը, այլ հիմնախնդիրը ներկայացնում են մի քանի տեսանկյունից, արդյունքում հանդիսատեսը արտահայտում է իր կարծիքը, զգացմունքներն ու հույզերը ցուցադրված ֆիլմերի վերաբերյալ։ Փառատոների անցկացումը բարձրանում է նաև հասարակության իրազեկվածությունը ֆիլմերում արծարծված հիմնախնդիրների վերաբերյալ։ Հնարավորություն է ընձեռվում տեղայնացնել, զուգահեռականներ անցկացնել տեղի և ֆիլմում ներկայացված հիմնախնդիրների միջև, փորձելով ինչ որ չափով նպաստել դրանց լուծմանը։

Փառատոնը նախաձեռնել են չեխական միջազգային ՙՄարդը կարիքի մեջ է՚ և տեղական գործընկեր կազմակերպությունները։ Սյունիքում նախաձեռնությանը օժանդակել է Երկյակ հասարակական կազմակերպությունը։ Այս փուլում ֆիլմացանկը համալրվել է տեղական և Ոսկե ծիրանում ընտրված լավագույն ֆիլմերով։
Կապանի հանդիսատեսը հնարավորություն ունեն դիտելու Համայնապատկեր ծրագրում ընդգրկված Ադրինե Գրիգորյանի "Բավական" և Հրանտ Վարդանյանի "Սպիտակ գառան երազը" ֆիլմերը։

Ֆիլմերի ցուցադրությունից բացի ներկաները կարող են նաև ծանոթանալ Կապանի արվեստի դպրոցի աշակերտների ստեղծագործություններին։ Հաղթողը կընտրվի փառատոնը անցկացնող ժյուրիի կողմից՝ հոկտեմբերի 24-ին։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!