"Երկրաշարժ,որ ցնցեց մեդիան"
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Երկրաշարժ,որ ցնցեց մեդիան"


"Երկրաշարժ,որ ցնցեց մեդիան"

 

Հեղինակ.

 


"Երկրաշարժ,որ ցնցեց մեդիան"


Ինչի է ընդունակ լուսանկարչի աչքից չվրիպած մեկ կադրը . բավական էր այսօր մեկ րոպե կանգնել Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում այս հարցի պատասխանը գտնելու համար։ Սպիտակի երկրաշարժի ժամանակ արված Աստվածամոր լուսանկարը դրա ապացույցն է , 88-ի աղետից հետո այն հայտնվեց արտասահմանյան ամսագրերի,թերթերի առաջին էջերում և դրանից հետո ամբողջ աշխարհը արձագանքեղ։ Այս մասին կապանցիներից շատերը տեղեկացան «Երկրաշարժ,որ ցնցեց մեդիան» շրջիկ ցուցահանդեսի բացման ժամանակ ։Այն կազմակերպել էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Լրատուն» մեդիա թանգարան նախագծի շրջանակներում։

Թանգարանում ներկայացված լուսանկարները, տեսահոլովակներն ու վավերագրական ֆիլմերը պատմում են 88-ի Սպիտակի երկրաշարժի առաջին 25 օրերի լուսաբանման պատմությունը, թե ինչպես են աշժատել ժամանակին լրատվամիջոցները, լուսանկարինչները, հեռուստատեսային և կինովավերագրողները։ Աղետի գոտում հայտնված լրագրողներից ոմանք պարզապես չեն կարողացել հաղթահարել շոկային վիճակը ,հեռացել են ու չեն վերադարձել։

Այցելուներին հրաշալի հնարավորթյուն էր տրված ծանոթանալու և դիտելու այնպիսի կադրեր, որոնք արվել էին աղետից րոպեներ անց։ էկրանի մեկ հպումով դպրոցականները մասնկացեցին մեդիմարտին, ստուգեցին գիտելիքները մեդիայի մասին։ Մարդիկ կային նաև,որ պարզապես բառեր չէին գտնում տեսածը նկարագրելու համար։.
Իսկ Կապանի համար 5 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Անահիտ Աղագուլյանը «Մեդիագրագիտություն» փորձնական դասընթաց անցկացնելու համար շնորհակալագիր և դրամական պարգև ստացավ։

"Երկրաշարժ,որ ցնցեց մեդիան"
Կպաանը 4-րդ և վերջին քաղաքաքն է, որտեղ կազմակերպվել է շրջիկ ցուցահանդեսը ։ Գյումրիում,օրինակ, ավագ սերնդի մարդիկ առաջին իսկ վավերագրական ֆիլմի ցուցադրումից հետո հեռացել են՝ նախընտրելով այդ կերօ զսպել հույզերը,իսկ Վանաձորցիները տարբերվել են ակտիվությամբ ու պահաջկոտությամբ։ «Երկրաշարժ ,որ ցնցեց մեդիան »ցուցահանդեսը Կապանում կլինի մինչև հոկ.27-ը։

Հերմինե Միքայելյանն
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!