Փոխվում են հաշվիչների վրա դրվող կապարակնիքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փոխվում են հաշվիչների վրա դրվող կապարակնիքները


Փոխվում են հաշվիչների վրա դրվող կապարակնիքները

 

Հեղինակ.

 

Փոխվում են հաշվիչների վրա դրվող կապարակնիքները
ՀայՌուսգազարդի Սյունիքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը սկսել է փոխել հաշվիչների վրա դրվող կապարակնիքները։ Այսուհետ ամեն մարզ կունենա իր անվանական կապարակնիքն՝ համարակալված և ամրագրված մարզի անվանումով։
Կապարակնիքների փոխման անհրաժեշտությունը մի քանի հանգամանքներով է պայմանավորված։Շենքերի մուտքերում տեղադրված հաշվիչների կապարակնիքները բաժանորդները ինքնակամ պոկում ու նորից ամրացրում են՝ սրանք արտաքին, անօրինական միջամտություններ են, որոնց դեմն ուզում են առել պատասխանատուները
Ընդհանուր առմամբ Սյունիքի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը 24 հազար բաժանորդ ունի, բնականաբար, բոլոր հաշվիչների կապարակնիքներ էլ պետք է փոխվեն։Հավանաբար մինչև եկող ամսվա սկիզբ գործընթացը կավարտվի։ Արթուր Խաչատրյանի խոսքերով հաշվիչի պատասխանատուն բաժանորդն է, և հենց ինքն էլ պարտավոր է հսկել իր հաշվիչը ։Փորձը ցույց է տալիս, որ անսարքությունների հեղինակը շատ հաճախ հենց բնակիչներն են ։
Հոկտերմբերի 21-ից մասնաճյուղը ստացել է համապատասխան կարգադրույթուն ջեռուցման սեզոնի մեկնարկի մասին։Այնպես ,որ նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են ։ Նախորդ օրերին ջերմաստիճանի նվազման հետ կապված երկնագյուն վառելիքի սպառումը ավելացել, թե Կապանի, թե Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններում։
Հոկտեմբերի 25-ի գիշերը Սյունիքի մարզում սպասվում է ցրտահարություն մինչև -10 C այնպես որ երկնագույն վառելիքի կարիքը ավելի շուտ կզգացվի։

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!