Գարեգին Նժդեհի անունը կրող 539-րդ առանձին մոտոհրաձգային գունդը 20 տարեկան է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գարեգին Նժդեհի անունը կրող 539-րդ առանձին մոտոհրաձգային գունդը 20 տարեկան է


Գարեգին Նժդեհի անունը կրող 539-րդ առանձին մոտոհրաձգային գունդը 20 տարեկան է

 

Հեղինակ.

 

Գարեգին Նժդեհի անունը կրող 539-րդ առանձին մոտոհրաձգային գունդը 20 տարեկան է


Ամուր, հզոր բանակը յուրաքանչյուր երկրի պահպանման և զարգացման գրավականն է։ ՜՜Մեռնել, բայց չպարտվել, չտեսնել հայրենիքը պարտված, չտեսնել պարտության ամոթանքը՜՜, իզուր չէ որ մեծն Նժդեհի այս խոսքերն են փակցված Հայստանի հարավային սահմանը անառիկ պահող ՀՀ ՊՆ N զարամասում։ ՊՆ 4 բանակային կորպուսի՝ Գարեգին Նժդեհի անվան 539-րդ առանձին մոտոհրաձգային գնդի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրնած տոնակատարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ թշնամուն ցույց տալ, որ ունենք հզոր, սպառազինված բանակ՝ պատրաստ ցանկացած պահի արժանի հակահարված տալու։

Գունդը ստեղծվել է 1993 թ. սեպտեմբերի 2-ին։ Զորամասի առաջին հրամանատարն է եղել մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանակիր գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։ Գունդը կազմավորման պահից մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Պատերազմական մարտեր է մղել ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ՝ Հորադիզի, Ֆիզուլիի և Աղդամի ուղություններով։ Զորամասի ներկայիս հրամանատար գնդապետ Ռաֆիկ Բեգլարյանը նշում է, որ զորամասը հանդիսանում է հաղթանակած հայոց բանակի հիմնասյուներից մեկը, որը ամբողջ պատերազմական ժամանակաշրջանում ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ շրջաններում մասնակցել և իր ուսերին է կրել ազատագրական պայքարի ծանր, բայց և միևնույն ժամանակ պատվավոր բեռը։

Ինչպես նշում են հրամանատարները, այս հիշարժան օրը պարտավոր են հիշել մարտի դաշում կորցրած իրենց ընկերներին։ ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ հայրենիքին իրենց կյանքն են նվիրաբերել գնդի 18 զինծառայողներ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 80-ը։ Ամեն մի զինվոր ու սպա պետք է գիտակցի, որ իրեն է վստահված ամենակարևորը՝ մեր հինավուրց հողի, մեր ժողովրդի անվտանգության ապահովումը։ Վստահ են , որ այդ պատվաբեր պարտականության խոր գիտակցումով են կատարում իրենց ծառայությունը՝ դրսևորելավ զինվորական բարձր կարգապաություն ու զգոնություն, մարտական վարպետություն և նվիրվածություն ամենօրյա գործին։
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը հետադարձ հայացք նետելով զորամասի անցած ճանապարհին, ձեռքբերումներին վստահեցնում է, որ հպարտանալու առիթ ունեն։

Տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի, պաշտպանության նախարարի, զորամասի հրամանատարի կողմից մի շարք սպաներ, զինվորներ արժանացան պատվոգրերի, կոչումների, շնորհակալագրերի, կրծքանշաների, արձակուրդների։
Հրապարակում տեղադրված ռազմական տեխնիկան, զինվորականների պատրաստվածությունը ևս մեկ անգամ ապացուցում են՝ սահմաններն ապահով ձեռքերում են, իսկ զինվորների շարային քայլին, իրենց ոչ պակաս հաստատուն քայլերով ճանապարհող փոքրիկները հայրենասիրական ոգով դաստիարակված մեր ապագայի երաշխիք են։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!