"Կապանյան օրեր" միջոցառումների շարքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Կապանյան օրեր" միջոցառումների շարքը


"Կապանյան օրեր" միջոցառումների շարքը

 

Հեղինակ.

 

"Կապանյան օրեր"  միջոցառումների շարքը


«Կապանյան օրեր» այսպես կարելի էր բնորոշել քաղաքի տոնին նվիրված միջոցառումների շարքը ,որոնց մեկնարկը տրվել էր հոկ. 14-ից։ Տոնական շունչը առավել զգացվեց 19-ին։ Առավոտյան Ս.Մ.Մաշտոց եկեղեցում քոհաբանական պատարագ մատուցվեց ։ Գովեստի խոսքերով օրհնվեցին Կապանը ու իր ժողովուրդը ։

Պատարագից հետո բոլորը ճանապարհվեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր։ Մարզպետարանի, քաղաքապետարանի, Քաունթեր փարթի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, մի խումբ բարձրաստիճան զինվորականներ ծաղիկներ դրեցին մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի նահատակների հուշարձանին և շիրմաքարերին։

Քաղաքին տոնական շունչ էին հաղորդում դրոշակներով զարդարված փողոցները ՙ մայթերը, իսկ ծառերին փակցված բարեմաղթանքները կարծես հաղորդագրություններ էին՝ ուղղված յուրաքանչյուր կապանցու ՝ հարազատ քաղաքը ավելի շատ սիրելու, մաքուր պահելու ու բաերկարգ տեսնելու ցանկությամբ։ Իսկ փողային նվագախմբի հնչյունները ոմանց ստիպեցին շտապել դեպի քաղաքապետարանի բակը։
«Քաղաքի տոնը միասնության ու համախմբության տոն պետք է դառնա բոլորիս համար», սրանով էլ սկսեց իր շնորհավորանքի խոսքը Աշոտ Հայրապետյանը։

Իսկ Կապանի ազգագրությանը, տոհմերին ու գյուղաշխարհին այցելուները մանրամասն ծանոթացան երկրագիտական թանգարանում ։ Սյունաց իշխանների, հուշարձանների, պատմամշակութային վայրերի մասին խոսում են պատերին փակցված լուսանկարները ու խնամքով պահված հնագիտական գտածոները։ Մշակույթի կենտրոնի լարախաղացի ելույթին սրտի թրթիռով էր սպասում հատկապես փոքրիկ հանդիսատեսը։ Բարակ լարի վրա քայլող մարդը նրանց աչքերով հրաշագործի էր նման։

Տոնական միջոցռումները քաղաքի օրվան նվիրված հետևում էին մեկը մյուսին։ Իսկ կապանցիներին մնում էր միայն հասցնել դիտելու դրանք։ Մանկական զբոսայգին լի էր երեխաներով . համերգին զուգահեռ Արվետսի պետական քոլեջի շենքի հարևանությամբ ցուցադրվեցի տոնին նվիրված ձեռագործ աշխատանքներ ու գեղանկարներ։
Իսկ Արամ Մանուկյանի արձանի հարևանությամբ թվով 55 հեծանվորդներ նախապես տեղավորվել ու սրտատրոփ սպասում էին վազքի մեկնարկին։ Կարմիր դրոշը իջեցվեց ու մրցաարշավը համարվեց սկսված։ Թումանյան փողոցը շրջանցելով ՝ մասնակիցները շտապում էին արագ հասնել ելման կետ։ Ոմանք հեծանիվի անսարքության պատճառով դուրս մնացին պայքարից։ Հաղթողը իրեն երկար չսպասեցրեց, րոպեներ անց հայտնի դարձավ նրա անունը՝ 99 թ-ի ծնված . Աշոտ Մարգարյանն էր ։

2-րդ տեղում էր համար 9 ավագ դպրոցի աշակերտ Կարեն Հայրապետյանը , իսկ 3-րդում համար 2 ավագ դպրոցի աշակերտ Գոռ Սահակյանը ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած հեծանվորդներին քաղաքապետարանի կողմից նվերվեր հանձնվեցին։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!