Միջոցառումների ամենահամեղ հատվածը Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհդրի նախաձեռնությունն էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Միջոցառումների ամենահամեղ հատվածը Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհդրի նախաձեռնությունն էր


Միջոցառումների ամենահամեղ հատվածը Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհդրի նախաձեռնությունն էր

 

Հեղինակ.

 

Միջոցառումների ամենահամեղ հատվածը Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհդրի նախաձեռնությունն էր


Կապանի տոնին նվիրված միջոցառումների շարքից առանձնացավ քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախաձեռնությունը՝ 4 մետրանոց գեղեցիկ տորթն անակնկալ էր քաղաքի բոլոր թաղամասերի երեխաների համար։ Սլադկոֆֆ ընկերության արտադրամասում տորթի ձևավորմանը նաև խորհրդի աղջիկներն էին մասնակցել։ Տեսքով ու համով հասցրին հիանալ ոչ միայն մանուկները, այլև մեծերը։ Սա միջոցառումների ամենահամեղ հատվածն էր։

Զարդարված մեքենայով ՝ խոհարարական համազգեստներով խորհուրդցիներին հաջողվեց իրենց նպատակին հասնել։ Համտեսող քաղաքացիներն իրենց հիացմունքն էին հայտնել, իսկ ով չէր հանդիպել ուրախ բեռնատարին՝ միայն ափսոսում էր։ Թաղամասերում շրջելուց հետո երիտասարդական խորհրդի անդամները հյուրասիրեցին նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին։

Մ.Մ.
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!