Աշնանային զորակոչը կհետաձգվի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աշնանային զորակոչը կհետաձգվի


Աշնանային զորակոչը կհետաձգվի

 

Հեղինակ.

 

Աշնանային զորակոչը կհետաձգվի
Կապանի զինկոմիսարյատը սկսել է նախապատրաստվել աշնանային զորակոչին։ Առաջին հերթին պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող 18 մինչև 27 տարեկան պատանիները բժշկական քննություն են անցնում։ Այս տարի բանակ են զորակոչվելու 1995 թվականի 2-րդ կիսամյակում ծնված երիտասարդները։
Սովորաբար նոյեմբերին հայոց բանակի շարքերը համալրում էին նորակոչիկները,սակայն այս տարի, ինչպես գարնանային այնպես էլ աշնանային զորակոչը հետաձգվում են ։Քաղաքացիների շրջանում արդեն տարածվել են այս մասին խոսակցությունները ։ Զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի խոսքերով նախարարի կողմից գրավոր դեռ որևէ որոշում չեն ստացել։
Արդեն երրորդ օրն է երիտասարդները ստուգվում են բժշկական համապատասխան հանձնաժողովի կողմից։ Բանակ կզորակոչվեն միմիայն առողջ երիտասարդները,- ասում է զիկոմը:Նրանք ովքեր ծառայության համար պիտանի կճանաչվեն կստատան ծանուցագրեր,իսկ առողջական խնդիրներ ունեցողները կուղարկվեն մայրաքաղաք լրացուցիչ հետազոտվելու
Լեոնիդ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ կապանցի պահեստազորի զինապարտները վերջերս մասնակցել են 10 –օրյա հավաքների։Զարգացրել իրենց զինվորական հմտությունները, միաժամանակ տուն վերադարձել պատվոգրերով.սա ուրախալի փաստ է :

Նելլի Միրզախանյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!