Փնտրվում է փախուստի դիմած կալանավորը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փնտրվում է փախուստի դիմած կալանավորը


Փնտրվում է փախուստի դիմած կալանավորը

 

Հեղինակ.

 

Փնտրվում է փախուստի դիմած կալանավորը


Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, 1961 թ. ծնված Արմեն Կաբալյանը ապրիլի 18-ին` ժամը 17.20-ի սահմաններում, դատարանի մեկուսարանից դիմել է փախուստի:

Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո» գործակալությունը տեղեկացրել էր, փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ոստիկանությունը տարածել է փախուստի դիմած կալանավորի լուսանկարը եւ խնդրում հետախուզվողի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունենալու դեպքում դիմել ոստիկանության Մաշտոցի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Տեղեկատու անձի գաղտնիությունը ոստիկանությունը երաշխավորվում է:


Լուսանկարում` հետախուզվող Արմեն Կաբալյանն է:

www.pastinfo.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!