Աուտիզմի աճ Կապանում
Subscribe by RSS or Email


Աուտիզմի աճ Կապանում

 

Հեղինակ.

 

Աուտիզմի  աճ  Կապանում



Կապանի մանկական կենտրոնը մարզի միակ հաստատությունն է ,որ տեսադաշտում է պահում փողոցում հայտնված, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, օրինախախտ երեխաներին։ «Այս պահին կենտրոնի ծառայություններից օգտվում են 80 հոգի։ Եվ այս թիվը դեռ վերջնական չէ, մինչև տարվա վերջ այն կաճի»,ընգծեց տնօրեն Մայա Միրզոյանը ։

Կենտրոնը գործում է 2011թ-ից և այս 2 տարիների ընթացքում աշխատակիցները մոտ 150 տարաբնույթ խնդիրներով երեխաների հետ են շփվել ։ Անկախ նրանից նրանք դպրոց են հաճախում, թե մանկապարտեզ, հոգեբանը, իրավաբանը, սոցիալական մանկավարժը փորձում են օգնել խոսքով ու գործով ։ Ի տարբերություն մյուս մարզերի Սյունիքում երեխաների կողմից կատարված իրավախախտումները հիմնականում մարմնական վնասվածքներներ հասցնելու դեպքեր են։ «Հատկապես 14 –ից բարձր տարիքի դեռահասները անհանդուրժող են ,ագրեսիվ ու բռնկվող», ասում է տնօրենը։
Բացի այս աուտիզմն է գլուխ բարձրացրել։

«Լինում են նաև դեպքեր,երբ ամիսներով ու տարիներով աշխատում են տարբեր խնդիրներով երեխաների հետ ,սակայն անարդյունք, դա նաև երեխայի տեսակից է կախված» , ասում են կենտրոնում։ Համենայն դեպս ուրախալին այն է,որ տարեցտարի կարծրատիպերը վերանում են ու ծնողները սկսել են կենտրոն դիմել ու բարձրաձայնել խնդիրը։ Նախկինում աշխատակիցները ստիպված էին լինում իրենք փնտրել ու համոզել ծնողներին մասնագետի դիմելու։

Ընդգծենք նաև ,որ այս բարդ ու անսահման համբերություն պահանջող աշխատանքը մարդիկ կատարում են ընդամենը նվազագույն աշխատավարձով։ Եվ տիպային այս կենտրոնը միակն է հանրապետությունում , որ քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում։
Կենտրոնին մշտապես գույքով և այլ պարագաներով աջակցում են Վորլդ Վիժնը և Պրոջեկտ Հարմոնի միջազգային կազմակերպությունը։
Միքայելյան Հերմինե
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!