Սևակ Մանուկյանը աշխարհի ռեկորդակիր է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սևակ Մանուկյանը աշխարհի ռեկորդակիր է


Սևակ Մանուկյանը աշխարհի ռեկորդակիր է

 

Հեղինակ.

 

Սևակ Մանուկյանը աշխարհի ռեկորդակիր է

Ծնունդով քաջարանցի Սևակ Մանուկյանը աշխարհի ռեկորդակիր է։ Ուժային եռամարտի «Փաոերլիֆթինգի» և պառկած սեղմում վարժության աշխարհի բաց առաջնությունում Սևակ Մանուկյանը իր քաշային կարգում զբաղեցրել է առաջին տեղը։ Հունգարիայում անցկացված աշխարհի բաց առաջնությունում ընդգրկված էր շուրջ 35 երկիր՝ 430 մարզիկների մասնակցությամբ։ Հայաստանի բազմակի չեմպիոնը մի քանի վարժություններում գրանցած ցուցանիշների գումարի արդյունքում հաղթելով 14 հոգու իր գլխավերևում ծածանել է Հայաստանի եռագույն դրոշը։

Աշխարհի չեմպիոն Սևակը այս մարզաձևով զբաղվում 8 տարի և մի քանի անգամ ներկայացրել է Հայաստանը արտերկրում։Սակայն, ինչպես ինքն է ասում, այս անգամ ավելի լավ էր պատրաստվել մրցումներին, որն էլ տվեց իր արդյունքը։ Նա Հայաստանում չունի հավասար մրցակից և նույնիսկ չկարողացավ հաշվել, թե քանի անգամ է նվաճել Հայաստանի լավագույնի տիտղոսը։ Սևակի խոսքերով, այս անգամ էլ ոչինչ չէր ստացվի, եթե չլինեին աջակցողները։

Հայաստանում ուժային եռամարտի «Փաոերլիֆթինգի» ֆեդերացիան գործում է 90-ական թվականներից, իսկ 2000 թվականից միջազգային ֆեդերացիայի անդամ է։






Արթուր Զաքարյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!